Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

11 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

03 նոյեմբեր,  2026           

ՀՀ նախագահական

ՀՀ ԱԺ

Ժամը 10։00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր՝ իշխանության պետական և դատական մարմիններ, պետական վերահսկողություն և կոռուպցիայի կանխարգելում։

Ժամը 16։30-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա Ազգային ժողովի առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր՝ առողջապահություն:

Պետական կառույցներ

Ժամը 09։30-ից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Սոցիալական աշխատողի մասնագիտական տոնի առիթով կկայանա «Սոցիալական ծառայությունների աշխատուժի պրոֆեսիոնալիզացիան Հայաստանում. մասնագիտական կրթություն, շարունակական զարգացում և սուպերվիզիա» խորագրով երկօրյա համաժողովը։ Համաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը, ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։ Համաժողովի լիագումար նիստում և մասնագիտական պանելային քննարկումների ընթացքում ներկայացվելու են սոցիալական աշխատողների իրավական և ինստիտուցիոնալ առաջնահերթությունները, մասնագիտական ներուժի շարունակական զարգացման համակարգն ու այլ հարցեր։ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն:

Ժամը 10։00-ից «Դվին» հյուրանոցային համալիրում (Պարոնյան փ., 40 շ.) տեղի կունենա Silicon Mountains 2026 Expo-ի բացման արարողությունը: Ողջույնի խոսքեր՝ ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյան, ՀՀ ԲՏԱԱԲ նախարար Դավիթ Թադեւոսյան: Նոյեմբերի 3-4-ը՝ ՏՀՏ ոլորտի Silicon Mountains 2026 միջոցառում՝ գերհագեցած օրակարգով, միջազգային հեղինակավոր հյուրերի մասնակցությամբ, ստարտափների ցուցահանդեսով, բարձր մակարդակի B2B հանդիպումներով և այլն։ Իսկ Ժամը 13։50-ին «Դվին» հյուրանոցային համալիրում տեղի կունենա «Սիլիկոնային սարեր» թեմայով բացիկի մարման արարողությունը:

Ժամը 10։00-ին «Վիվա Արմենիա» ընկերության կենտրոնական գրասենյակում (Արգիշտի 4/1) տեղի կունենա բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի (Global High-Tech Award) 17-րդ դափնեկիր Քամ Ղաֆարիանի պաշտոնական այցի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսը։ Բանախոսներ՝ ՀՀ ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյան, «Վիվա Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյան, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, մրցանակի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի համակարգող Հովիկ Մուսայելյան, Global High-Tech Award-ի 17-րդ դափնեկիր Քամ Ղաֆարիան, «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր և ստեղծագործական տնօրեն Գարիկ Իսրայելյան։ Մուտքը՝ անձը հաստատող փաստաթղթով։ ՀՀ ԲՏԱԲ նախ.:

Ժամը 12։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի, «Հայկական գինու շաբաթ» նախաձեռնության հեղինակ Վահե Բալուլյանի ասուլիսը։ Թեմա. Հայաստանում կանցկացվի «Հայկական գինու շաբաթ»։

Ժամը 13։50-ին Կենտրոնական բանկում կկայանա ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ: Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 14:00-ին: Ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն, 592592 (ներքին 0702):

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10։00-ից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում «Եվրոպական համալսարան» հիմնադրամը հրավիրում է մասնակցելու և լուսաբանելու «Հայաստան-Եվրոպա. կրթություն, գիտելիք և նորարարություն» միջազգային ֆորումը՝ նվիրված «Եվրոպական համալսարան» հիմնադրամի գործունեության 25-ամյակին։ Ֆորումը միավորելու է Հայաստանի և եվրոպական երկրների կրթական հաստատությունների, ակադեմիական համայնքի, պետական և հասարակական կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու կրթության միջազգայնացման, բարձրագույն կրթության որակի ապահովման, ակադեմիական համագործակցության, նորարարության և Հայաստան-Եվրոպա կրթական կապերի զարգացման հեռանկարները։ 094 441 919:

Ժամը 10։30-ին «Հոլիդեյ Ինն Երևան» հյուրանոցի «Երևան» սրահում /Պապ թագավոր փողոց, 2/ տեղի կունենա «Բյուջեներ քաղաքացիների համար. հանրային մասնակցություն և թափանցիկություն» խորագրով համաժողով՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում։ Ողջույնի խոսք՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյան, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի բյուջետային բաղադրիչի ղեկավար Կարինե Հարությունյան, «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի ներկայացուցիչ Վոյտեկ Չերնի (Չեխիա): Համաժողովի ընթացքում կքննարկվեն բյուջետային գործընթացներում հանրային մասնակցության, քաղաքացիական հասարակության ներգրավվածության և թափանցիկության ապահովման հարցերը։ (37410) 540199:

Ժամը 12։00-ին Մատենադարանում կկայանա միջազգային համաժողով՝ «Մարդը՝ հանրային ծառայությունների կենտրոնում. վերաիմաստավորում մարդակենտրոն նախագծման միջոցով» խորագորվ: Միջոցառումը կազմակերպվում է Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ՝ Գերմանական միջազգային համագործության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Ինտեգրացված համայնքային զարգացում Հայաստանում», «Հանրային կառավարման բարեփոխումներ Արևելյան գործընկերության երկրներում III» և «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրերի շրջանակում։ Միջոցառումն իրականացվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Աջակցություն կառավարման և ղեկավարման բարելավմանը» (OECD SIGMA) ծրագրի հետ համագործակցությամբ, որը ՏՀԶԿ-ի և ԵՄ-ի համատեղ նախաձեռնություն է և հիմնականում ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից։ Համաժողովը կհամախմբի ՀՀ վարչապետի աշխատակազմի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, պետական այլ կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև գործընկերների Ուկրաինայից, Վրաստանից, Մոլդովայից և Արևմտյան Բալկանների երկրներից։  Միջոցառմանը կմասնակցեն նաև միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ։ Ակնկալվում է, որ համաժողովին կմասնակցի ավելի քան 150 ներկայացուցիչ։ Նարինե Բեզիրգանյան՝ +374 93 256225:

Մշակույթ

Ժամը 12։00-ին Կինոյի տանը (Վարդանանց 18/2) կկայանա «ՌեԱ» փառատոնի (Ռեանիմանիա պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն) մամուլի ասուլիսը։ Բանախոսներ՝ «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունի, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյան, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի փոխտնօրեն և մշակութային կցորդ Մարիոն Հյուգ Անդրիոն, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյան, Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամի (Հայաստանի մասնաճյուղի) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյան, AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյան: +374 93 483668:

Ժամը 18։00-ին Կոնստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոցում կկայանա «Ուշացած տուրք» գրքի շնորհանդես և 100-ամյակի տարվա բացում: Հրավիրում ենք սիմֆոնիայի մեծ վարպետ, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ավելի քան հարյուր ֆիլմի երաժշտության հեղինակ Ջոն Տեր-Թադևոսյանի (1926–1988) 100-ամյակի տարին բացող երեկոյին։ «Ուշացած տուրք» գրքի շնորհանդես՝ հեղինակի՝ կոմպոզիտորի դուստր Նունե Տեր-Թադևոսյանի մասնակցությամբ, հարգանքի տուրք կոմպոզիտորին Կոնստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոցում, որը նա հիմնադրել է 1952թ.։ Հեղինակը տեղում հարցազրույցներ կտա երեկոյից առաջ և հետո։ Նունե Տեր-Թադևոսյան, գրքի հեղինակ՝ +374 33 54 56 01: Հայկ Տեր-Թադևոսյան - կոմպոզիտորի թոռ · 100-ամյակի համակարգող, +33 6 95 34 97 97 (WhatsApp):

Սպորտ

Ժամը 14։00-ին «Ուրարտու» ՖԱ-ի մարզաբազայում տեղի կունենա գլխավոր թիմի նոր գլխավոր մարզչի պաշտոնական ներկայացումը։ Պայմանագրի ստորագրումից հետո լրագրողները հնարավորություն կունենան ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը նոր գլխավոր մարզչին։

Հայերեն Русский

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում