4 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
30 հոկտեմբեր, 2026
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 12։00-ին COP17-ի Կանաչ գոտի, գլխավոր բեմում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը պաշտոնապես ևս երկու տարով կվերանշանակի հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին՝ որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան՝ վերահաստատելով երեխայի իրավունքների պաշտպանությանն ու Հայաստանում նրանց բարեկեցության ապահովմանն ուղղված համատեղ հանձնառությունը։ «Գործելով միասին՝ հանուն երեխաների և բնության պաշտպանության» խորագրով արարողությանը կհաջորդի պանելային քննարկում՝ սպորտի, կենսաբազմազանության և կրթության փոխկապակցվածության մասին, տեղի կունենա նաև «Սևանիկ» անիմացիոն շարքի առաջին երեք սերիաների բացառիկ պրեմիերան։ Շարքը ստեղծվել է երեխաների շրջանում բնապահպանական իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։ Մասնակիցներ՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյան։ Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ COP17-ի Կանաչ գոտու այցելության գրանցում։ Գրանցվել կարող եք այստեղ՝ https://www.cop17yerevangreenzone.com/am/register-now : +37455232169:
Ժամը 15։00-ին Երեւանի «Գլաձոր» համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնում (Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 7/1 շենք) ՀՀ-ում Իրանի դեսպանությունը հրավիրում է մասնակցելու Իրանագիտության եւ աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնի բացման արարողությանը, որը կազմակերպվում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության եւ Գլաձորի համալսարանի համատեղ նախաձեռնությամբ:
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 12։00-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում (Ալեք Մանուկյան 11) տեղի կունենա ձյուդոյի և կարատեի մարզադահլիճների բացման պաշտոնական արարողությունը: Ծրագիըը իրականացվում է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության GCGP դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Բացման խոսքով հանդես կգան՝ ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Յուտակա Աոկին: 374 10 55 33 10 (1-22):
Մշակույթ
Ժամը 12։00-ին Կինոյի տանը (հասցե՝ Վարդանանց 18/2) կկայանա «ՌեԱ» փառատոնի (Ռեանիմանիա պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն) մամուլի ասուլիսը։ Բանախոսներ՝ «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետ Լուսինե Սարգսյան, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Քսավիե Ռիշար (Xavier Richard), Երևանի Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգ, ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆերնանդո Մարիա Խիրոն Պասկուալը (Fernando María Girón Pascual), ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյան, Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամի (Հայաստանի մասնաճյուղի) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյան, AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյան: Նույն օրը երեկոյան ժամը 19։00-ին հրավիրում ենք մեդիայի ներկայացուցիչիներին փակ նապադիտմանը (լուսաբանման ենթակա չէ)։ +374 93 483668: