5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
29 հոկտեմբեր, 2026
ՀՀ ԱԺ
Ժամը 10:00-ին Ազգային ժողովում աշխատանքը կշարունակի ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:
ՀՀ կառավարություն
Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:
Պետական կառույցներ
Ժամը 09։30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Կանաչ գոտի, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ COP 17-ի շրջանակում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրի իրավունքին և կենսաբազմազանության պահպանության գործում երեխաների ու երիտասարդների մասնակցության կարևորությանը։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործընթացներում յուրաքանչյուր երեխայի և երիտասարդի մասնակցության ապահովումը՝ նրանց ձայնը լսելի դարձնելու գործում ակտիվ ներգրավվածությունը խթանելու համար:
Ժամը 13։00-ին «Մերիդիան» էքսպոկենտրոն, Կապույտ գոտի, Հայաստանի ազգային տաղավարում ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենիցիայի կողմերի 17-րդ համաժողովի /COP17/ շրջանակում, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հրավիրում է մասնակցելու «Կենսաբազմազանության թվային վահան. վերաիմաստավորելով բնապահպանական վերահսկողությունը Հայաստանում» խորագրով միջոցառմանը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն բնապահպանական վերահսկողության ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման Հայաստանի փորձը եւ դրանց հնարավորությունները՝ կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական ռիսկերի գնահատման ու իրավախախտումների կանխարգելման գործում:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 10։00-ին «Մերիդիան» ցուցահանդեսների եւ միջոցառումների կենտրոնում /Ոսկերիչների փողոց 1/ COP17 ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովի շրջանակում Վրաստանի ազգային թանգարանը հրավիրում է մասնակցելու «Կովկաս կենսաբազմազանության եւ մարդկային հարմարվողության կենդանի արխիվ» շնորհանդեսին:
Ժամը 13։30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վերնահարկի բեմում տեղի կունենա «Շրջակա միջավայր և հասարակություն. սոցիոլոգիական հայացք» խորագրով պանելային քննարկում, որը նախաձեռնել է «Արար» հիմնադրամը COP17-ի շրջանակում։ Պանելային քննարկման խոսնակներն են՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը, կլիմայի փոփոխության և ԱՌՆ մասնագետ Վիգեն Շիրվանյանը, սոցիոլոգ, «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը։ +374 55 356 386:
Ժամը 14։00-ից «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում (Բաղրամյան 1-ին նրբանցք, 1-3) կներկայացվի «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ Երեւանի մամուլի ակումբի իրականացրած «Միջազգային դերակատարների ընկալումները հայաստանյան մեդիայում և վերլուծություններում» հետազոտության արդյունքները։
Ժամը 14։30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ COP17-ի Կանաչ գոտում տեղի կունենա Հայաստանի կենսաբազմազանության մասին 7 ֆիլմերի և 7 ռիլերի ցուցադրություն ու մրցանակաբաշխություն։ Միջոցառման ընթացքում 2 ֆիլմ և 2 ռիլ կարժանանան դրամական և բուսական մրցանակների։ Բուսական մրցանակները պատրաստել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երեխաները։ Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի (ADB), «Արմենիա Թրի Փրոջեքթի» (Armenia Tree Project) և «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքի միջոցով։ «Ակն ընդ ական» վավերագրողների համայնք։
Մշակույթ
Ժամը 14։00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա «Քաղաքական վերնախավ» իրանական ժամանակակից պատմվածքների և Սադեղ Հեդայաթի «Հաջի աղա» վիպակի շնորհանդեսը: Թարգմանիչ՝ արձակագիր Խորեն Արամունի (ԱՄՆ): Հայաստանի գրողների միություն։