Հոկտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

28 հոկտեմբեր,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովում աշխատանքը կշարունակի ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

ՀՀ նախարարություններ

Ժամը 12։00-ին /լինել վերոնշյալ ժամից 20 րոպե առաջ/ ՀՀ ԱԳՄԱՆ-ում կկայանա ՀՀ ԱԳՄԱ նախարարի եւ Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարի մամուլի ասուլիսը: Հրավիրվում են օպերատորները, լուսանկարիչներն ու լրագրողները՝ ՀՀ ԱԳՄԱՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

Պետական կառույցներ

Ժամը 11։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի, հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանի, մարմնամարզության աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանի, մարմնամարզության աշխարհի առաջնության չեմպիոն Համլետ Մանուկյանի, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Արթուր Ավետիսյանի, Մամիկոն Խաչատրյանի ասուլիսը: Թեմա. Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում։

Մամուլի ակումբներ

Ժամը 11։00-ին  Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս: ՀՀ-ում մեկնարկում է «Ռուսերենով դասավանդող ուսուցիչների վարպետության զարգացման դպրոց» նախագիծը: Նախագիծն իրականացվում է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ՀՀ ներկայացուցչության և Ռուսաստանի Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանի (ՌԺԲՀ) կողմից՝ ՀՀԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Մշակույթ

Ժամը 19։00-ին «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում (Աբովյան 7) hոկտեմբերի 28-ին, 29-ին և 30-ին տեղի կունենա Վարդան Պետրոսյանի «Նամակներ Փարիզից» գրքի շնորհանդեսը եւ հանդիպում սիրված դերասանի հետ։ Հարցազրույցի համար խնդրում ենք մոտենալ 15 րոպե շուտ։ 099 64 83 39։

Հայերեն Русский

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

Վաղ տարիքից զարգացնել սովորողների բնապահպանական գիտակցությունը․ Կենսաբազմազանության կրթության օր COP17-ի շրջանակում

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մոլդովան ամրապնդում է երկկողմ հարաբերությունները Կիպրոսի հետ. Moldpres

Դանիայի և Շվեդիայի վարչապետները թերահավատորեն են վերաբերվել Պուտինի հետ իրենց գործընկերների հեռախոսազրույցի արդյունքներին

Դավիթ Խուդաթյանն ու Ֆլորիան Էսկյուդիեն քննարկել են մի շարք ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում

Բուլղարիայում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար հասանելի է դարձել ևս տասնհինգ բուլղարական կոմիքս. BTA