Արդեն ժամանակն է, որ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը տրանսպորտի վարչությանը հանձնարարել է Երևանի հանրային տրանսպորտի համար ավտոբուսների ձեռքբերման հաջորդ մրցույթը հայտարարել բացառապես էլեկտրական շարժիչով ավտոբուսների համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետը կարևորել է, որ Երևանի տրանսպորտային ցանցն առաջիկայում ամբողջությամբ կազմված լինի էլեկտրական ավտոբուսներից։

«Հաջորդ փուլով մենք ունենք «Higer» մակնիշի ավտոբուսների փոխարինման անհրաժեշտություն։ Արդեն ժամանակն է, որ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսներին։ Սա նշանակում է, որ տրանսպորտի վարչությունը հաջորդ մրցույթը հայտարարի բացառապես էլեկտրական ավտոբուսների համար»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Երևանի քաղաքապետը խոսել է նաև ավտոբուսային գծերի կարևորության մասին։ Նրա խոսքով՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ առանձնացված ավտոբուսային գծերն էականորեն փոխում են հանրային տրանսպորտի աշխատանքի որակն ու հաճախականությունը։

«Օրինակ՝ առանձնացված գծով երթևեկող շարժակազմը, որն ունի 15 ավտոբուս, ավելի էֆեկտիվ է աշխատում, քան 25 ավտոբուսով, բայց ոչ առանձնացված գծով ուղևորափոխադրում իրականացնող շարժակազմը։ Այսինքն՝ առանձնացված գիծը մեր ավտոբուսային ցանցին տալիս է էական առավելություն։

Պարոն Գրիգորյան, այս տարի ձեզնից ակնկալում եմ առանձնացված ավտոբուսային գծերի փուլային ծրագրի ներկայացում։ Բոլոր տեղերում ավտոբուսային գծերի հետ պետք է համադրենք հեծանվային ուղի։ Այս տարվանից փուլերով սկսում ենք իրականացնել առանձնացված գծերի ամբողջական ծրագիրը»,- ասել է Տիգրան Ավինյանը՝ դիմելով քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանին։

Հայերեն English

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերը

Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել

ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել

Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Տիգրան Ավինյանը՝ Ջրային կոմիտեից ստացված լայնակի քանդման հայտի մասին

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին

Ըմբիշներ Ասլանյանն ու Գալստյանն ԱԱ-ի քառորդ եզրափակչում են

Հայաստանում պետք է ձևավորվի նոր ու պետականակենտրոն ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան

Իսրայելը վերսկսել է պաղեստինցի բանտարկյալների ցուցակների փոխանցումը ԿԽՄԿ-ին

Արփինե Սարգսյանի ճեպազրույցը