1 րոպեի ընթերցում
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող աշխարհի առաջնության հերթական օրը պայքարի մեջ մտան 63 կգ, 67 կգ ու 87 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշները:
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանին` 5:1 հաշվով:
63 կգ քաշային Կարեն Ասլանյանը մրցաշարի առաջին գոտեմարտում մրցեց Մոլդովան ներկայացնող Կոռնելյու Ռուսուի հետ: Գոտեմարտն ավարտվեց մոտ 2 րոպեում` Ասլանյանի արագ` 10:0 հաշվով հաղթանակով: