Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը կայացավ նժույգ-թափերի եզրափակիչ, որտեղ Հայաստանը ներկայացնում են երկու մարզիկներ` Մամիկոն Խաչատրյանն ու Համլետ Մանուկյանը:

Մամիկոն Խաչատրյանը իր վարժության համար արժանացավ 15.000 միավորի ու դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 

Համլետ Մանուկյանը` 15.300 միավորով պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն: Հայկական մարմնամարզության մեջ նա առաջին ոսկե մեդալակիրն է աշխարհի առաջնությունում:

Ավելի ուշ եզրափակչում հանդես կգա Արթուր Ավետիսյանը (օղակներ): 

 

 

Հայերեն