Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

1 րոպեի ընթերցում

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ Թեհրանը ոչ մի պարագայում չի թույլատրի ամերիկյան ռազմական նավերի մուտքը Պարսից ծոց։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Tasnim գործակալությանը, Աբդոլլահին պնդել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերն այլևս չեն կարողանում մոտենալ Պարսից ծոցին և Իրանի տարածքային ջրերին։

«ԱՄՆ նախագահը կարող է միայն երազել, որ իր զինծառայողներն ու զինված ուժերը կրկին մուտք գործեն Պարսից ծոց»,– ասել է նա:

Աբդոլլահին նաև կասկածի տակ է դրել Իրանի ռազմական կարողությունների ոչնչացման վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարությունները։ Նրա խոսքով՝ եթե ամերիկյան կողմը վստահ է այդ պնդումների մեջ, ապա հարց է առաջանում, թե ինչու նրա ուժերն ու նավերը չեն մոտենում Հորմուզի նեղուցին և Իրանի սահմաններին։

 

Հայերեն Русский