Մալխաս Ամոյանը պարտություն կրեց ԱԱ-ի երկրորդ գոտեմարտում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը պարտություն կրեց աշխարհի առաջնության երկրորդ գոտեմարտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընթացող աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգի երկրորդ գոտեմարտում Մալխաս Ամոյանը մրցեց Ղազախստանի ներկայացուցիչ Մերեյ Մաուլիտկանովի հետ ու զիջեց 2:4 հաշվով: Ամոյանը իրավունք կստանա պայքարելու մեդալի համար, եթե ղազախ ըմբիշը դուրս գա ԱԱ-ի եզրափակիչ: 

Ընթացիկ աշխարհի առաջնությունում պարտություն կրեց նաև աշխարհի երիտասարդների չեմպիոն Սուրեն Աղաջանյանն (60 կգ), ով զիջեց Ճապոնիան ներկայացնող Կոտո Գոմին: 

 

Հայերեն English Русский