Հայտնի է Հայաստանի ծանրորդների ելույթների ժամանակացույցն ԱԱ-ում

1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի ազգային հավաքականի բաց մարզումը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ծանրամարտի աշխարհի 2026 թվականի առաջնությունում ծանրորդների ելույթների ժամանակացույցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը Չինաստանի Նինբո քաղաքում: Այն առաջին վարկանիշային մրցաշարն է 2028 թվականի Օլիմպիական խաղերից առաջ: 

Ժամանակացույցը՝ ստորև.

Հոկտեմբերի 28,  ժամը 12:00 - 65 կգ` Գառնիկ Չոլաքյան (B  խումբ)

Հոկտեմբերի 31, ժամը`15:00 - 75 կգ` Գոռ Սահակյան,  Ժամը` 9:30 Տիգրան Կարապետյան (C խումբ)

Նոյեմբերի 2, ժամը` 12:00- 85 կգ` Ռաֆիկ Հարությունյան (B խումբ), ժամը` 9:30 Մարտին Պողոսյան (C խումբ)

Նոյեմբերի 4, ժամը` 12:00 - 95 կգ` Դավիթ Հովհաննիսյան (B խումբ)

Նոյեմբերի 6, ժամը` 15:00 - 110 կգ` Գարիկ Կարապետյան

Նոյեմբերի 8, ժամը` 10:00 - +110 կգ` Վարազդատ Լալայան

Հոկտեմբերի 30, ժամը` 12:00 - 57 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան

Նոյեմբերի 5, ժամը` 9:30 - 77 կգ՝ Ալինա Սուքիասյան (C խումբ)

Նոյեմբերի 7, ժամը` 15:00 - 86 կգ` Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան:

Հայերեն English Русский