Ըմբիշ Սուրեն Աղաջանյանն ԱԱ-ի մեկնարկում հաղթեց վրացի մարզիկին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի երիտասարդների չեմպիոն Սուրեն Աղաջանյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աստանայում ընթացող աշխարհի առաջնության որակավորման փուլում Աղաջանյանը մրցեց վրացի Դիմիտրի Խաչիձեի հետ ու առավելության հասավ 9:6 հաշվով:

Ավելի վաղ աշխարհի առաջնությունում հաղթանակ էր տոնել նաև 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը պարտություն էր կրել մեկնարկում:

Հայերեն English Русский