1 րոպեի ընթերցում
Ղազախաստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկեց ըմբշամարտի 2026 թվականի աշխարհի առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային առաջին օրը պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի 55 կգ, 60 կգ, 82 կգ ու 77 կգ քաշային ըմբիշները:
Հայաստանի հավաքականից աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) մեկնարկային գոտեմարտում ուժերը չափեց Սերգեյ Կուտուզովի հետ ու առավելության հասավ 1:1 հաշվով: Հաղթանակը տրվեց Ամոյանին, քանի որ առաջին միավորը վաստակել էր հենց նա:
Իր առաջին գոտեմարտն անցկացրեց նաև 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, ով որակավորման փուլում մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Գամզատ Գաժիևի հետ: Գրիգորյանը զիջեց 1:2 հաշվով: