Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են հոկտեմբերի 29-ից ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները ուկրաինական Օլեշկի քաղաքում՝ մարդասիրական օգնություն մուտքը և խաղաղ բնակիչների տարհանումն ապահովելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։

«Օլեշկիում իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Օլեշկին առաջնագծում գտնվող պատերազմական քաղաք է, որը աղետի եզրին է», - հայտարարել է Մելանյա Թրամփը՝ հավելելով, որ քաղաքում մնացած բնակչության մեծ մասը տարեցներ են, որոնք հրատապ բժշկական օգնության, դեղորայքի, սննդի և մաքուր ջրի կարիք ունեն։

ԱՄՆ առաջին տիկինը և նրա ներկայացուցիչն անմիջականորեն աշխատել են Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարությունների հետ՝ տեղային հրադադարի պայմանները սահմանելու համար։ Ըստ հաղորդագրության՝ առաջին տիկինը երկու երկրի հետ նախաձեռնել է քննարկումներ և կողմերի միջև համաձայնություն է ապահովել համաձայնագրի նպատակների, տեխնիկական ընթացակարգերի, ժամկետների, գործընթացների և պայմանների շուրջ։

Համաձայնագրով նախատեսվում է անվտանգ միջանցքի ստեղծում և տարհանվողների տեղափոխում նրանց նախընտրած ուղղությամբ՝ Ռուսաստան կամ Ուկրաինա։

Օլեշկին գտնվում է Ուկրաինայի հարավում՝ Խերսոնում, Դնեպրի ափին։ Մինչև պատերազմը քաղաքն ուներ շուրջ 24 000 բնակիչ, իսկ այժմ այնտեղ, ըստ գնահատականների, մնացել է 1700–2000 մարդ, այդ թվում՝ մոտ 50 երեխա։

Հայերեն English Русский

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել