Քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի նախագահ Խոնդկեր Մ. Թալհանին, որը Հայաստան է ժամանել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի,  երիտասարդության և սպորտի ոլորտներում Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Քրիստինա Թաթարյանը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ արդյունավետ գործընկերությունը՝ անդրադառնալով մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման, կրթության զարգացման և մարդկային կապիտալի հզորացման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությանը։ Նա ընդգծել է մշակույթի և կրթության դերը խաղաղության ամրապնդման գործում՝ կարևորելով խաղաղության մշակույթի ձևավորմանն ուղղված նախաձեռնությունները և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցի ընդլայնումը Հայաստանում։

Անդրադառնալով երիտասարդական քաղաքականությանը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում երիտասարդական կենտրոնների գործունեությունը՝ ընդգծելով ոչ ֆորմալ կրթության և երիտասարդների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Նա ներկայացրել է նաև Հայաստանում նորարարական կրթության զարգացման փորձը՝ առանձնացնելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունն ու միջազգային ճանաչումը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի նախագահ Խոնդկեր Մ. Թալհանը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը մշակութային ժառանգության պահպանության և կրթության զարգացման ուղղությամբ՝ շնորհավորելով Հայաստանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեում ընտրվելու կապակցությամբ։

Նա բարձր է գնահատել նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը՝ ընդգծելով, որ միջազգային այս կարևոր միջոցառման անցկացումը Հայաստանում կնպաստի երկրի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։ Այս համատեքստում կողմերն անդրադարձել են նաև կենսաբազմազանության պահպանության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոցների համաշխարհային ցանցի շրջանակում համագործակցության հնարավորություններին։

Հանդիպման ավարտին կարևորվել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացումը։

Հայերեն English Español Русский Türkçe

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացնում

Երբեք թույլ չեմ տա սխալ քայլ անել, որի պատճառով կտուժեն իմ երեխաները, կամ իմ անունը․ Ջիվան Գասպարյան