1 րոպեի ընթերցում
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանն այցելել է Շիրակի մարզի Առափի միջնակարգ դպրոց և հանդիպել աշակերտների հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման նպատակն էր երեխաներին ծանոթացնել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ Լուսինե Նահապետյանը ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը։
Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով․ դպրոցականները բարձրացրել են իրենց հետաքրքրող մի շարք հարցեր և ստացել պարզաբանումներ։