1 րոպեի ընթերցում
Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Տիբեթում, 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 16 մարդ մահացել է, 65 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տիբեթի հյուսիսի նոսր բնակեցված Նագչու քաղաքում։ Երկրաշարժից հետո գրանցվել է 413 հետցնցում։
Ըստ Նագչուի ոստիկանության վարչության՝ ավելի քան 300 ոստիկան է ուղարկվել երկրաշարժի էպիկենտրոն՝ փրկարարական և արտակարգ օգնության աշխատանքներ իրականացնելու համար։
12 000 մարդ տեղափոխվել է անվտանգ վայր։