3 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
23 հոկտեմբեր, 2026
Պետական կառույցներ
Ժամը 13։00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը: Թեմա. 2026 թվականի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 12։00-ին «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամում (Դրոյի 22/5) ՀՏԲԿ հիմնադրամը և Գերմանիայում «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեն նշում են «Հուսո տան» շենքի շահագործման խորհրդանշական 20-ամյակը։ Նույն օրը կմեկնարկի առանցքային միջոցառումը՝ «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի 33-րդ շրջանը։ Պատվավոր հյուրերի թվում են՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով հանդես կգա շնորհավորական ուղերձով և կհայտարարի «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի 33-րդ տարեշրջանի մեկնարկը, 2002-2021 թվականներին գերմանական կողմից «Գթության խոհանոց» ծրագրի գործունեության պատասխանատու Կառլ-Հայնց Շայդենը, Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության նախկին համակարգող Մայքլ Ուիբելը։ Միջոցառմանը ներկա կլինեն նաև հիմնադրամի բարեկամներ, աջակիցներ, կամավորներ և շահառուներ։ +374 94 011210:
Մամուլի ակումբներ
Ժամը 11։00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ՌԴ Դաշնության խորհրդի դաշնային կառուցվածքի, տարածաշրջանային քաղաքականության, տեղական ինքնակառավարման և հյուսիսային տարածաշրջանների հարցերով հանձնաժողովի անդամ, ՌԴ Հյուսիսի, Սիբիրի և Հեռավոր Արևելքի բնիկ ժողովուրդների ասոցիացիայի նախագահ և ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) մասնակից Ալեքսանդր Նովյուխովի ասուլիսը։
Մշակույթ
Ժամը 17։00-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում /Իսահակյան 36/՝ «Արևորդի» փառատոնի շրջանակում կկայանա «Անտարբեր ու տարբեր բնություն» ցուցահանդեսի բացումը։ COP17-ին ընդառաջ «Արևորդի» փառատոնի հետ համատեղ Ակադեմիայի ցուցասրահը կազմակերպել է հանդիպումներ լրագրողների, մարդաբանների, էկոլոգների և բնապահպանների հետ՝ մարդ-բնություն հարաբերությունը տարբեր դիտանկյուններից քննարկելու նպատակով։ Բնության ինչպիսի՞ ըմբռնման դեպքում է մարդը բարձրացնում դրա բազմազանությունը պաշտպանելու խնդիրը։ Ի՞նչ հարաբերության մեջ է մարդը բնության հետ և ին՞չ դեր ունի այստեղ արվեստագետը։ Այս հարցերն են, որ պատկեր ու ձև են ստացել ցուցահանդեսում։ (010) 561855: