Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը վերջինիս տեղեկացրել է Կիևի և Եվրոպայի նոր մոտեցումների մասին, որոնք քննարկվել են հոկտեմբերի 20-ին Օսլոյում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, որը ներկա է եղել հանդիպմանը։

Նա նշել է, որ հանդիպման գլխավոր թեման եղել է Ուկրաինան. կողմերը կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում կանուն խաղաղության հասնելու ուղիների վերաբերյալ։

Ուշակովի խոսքով՝ քննարկվել է նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների հնարավոր վերսկսման սխեման։ Պուտինը նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է եռակողմ բանակցությունները վերսկսել նոյեմբերի 10-ին։

ՌԴ նախագահը ԱՄՆ բանագնացին տեղեկացրել է ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակի մասին, որտեղ, Ուշակովի խոսքով, ռուսական զորքերը ռազմավարական առավելություն ունեն։

Պուտինը և Ուիթքոֆը նաև նշել են, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ ձեռք բերված համաձայնագիրը կօգնի կայունացնել վառելիքի համաշխարհային շուկաները։

Քննարկվել են նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պուտինի եռակողմ հանդիպման հեռանկարները։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի շուրջ իրավիճակի կարգավորման գործում։

Ուշակովի տեղեկացմամբ՝ կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մասշտաբային տնտեսական նախագծերը, որոնք համագործակցության նոր հեռանկարներ են բացում։

Հոկտեմբերի 20-ին Ուիթքոֆն Օսլոյում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։

Միացյալ Նահանգներ

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Հայերեն

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին