Այս հարցը դեռ ճշգրտման կարիք ունի. Միրզոյանը՝ ՀՀ քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով ԹՐԻՓՓ-ի ընթացակարգով անցնելու հնարավորության մասին

3 րոպեի ընթերցում

Դեռ ճշգրտման կարիք ունի՝ արդյոք Հայաստանի քաղաքացիներն Ադրբեջանի տարածքով անցնելիս օգտվելու են այն նույն ընթացակարգից, որը նախատեսվում է կիրառել ԹՐԻՓՓ-ի շրջանակում Հայաստանի տարածքով անցնողների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին    հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի քաղաքացիներն Ադրբեջանի տարածքով անցնելիս նույնպես օգտվելու են «ֆրոնտ օֆիս–բեք օֆիս» սկզբունքով կազմակերպվող սպասարկումից։

«Հետաքրքիր հարց եք բարձրացնում։ Կարծում եմ՝ այս հարցը, երևի, դեռ ճշգրտման կարիք ունի»,– պատասխանել է Միրզոյանը։

Միաժամանակ նա նշել է, որ բեռների նախնական հայտարարագրման մեխանիզմներ կարող են կիրառվել նաև այնտեղ։

Նախարարն անդրադարձել է նաև անցյալից եկող զգայուն հարցերին ու մարդկանց համար առկա հոգեբանական գործոններին։ Նրա գնահատմամբ՝ խաղաղության հաստատման, երկկողմ առևտրի և տարանցման հարցերում արձանագրվող առաջընթացին զուգահեռ փոփոխություններ են տեղի ունենում նաև այդ հարթությունում։

Միրզոյանի տպավորությամբ՝ այդ գործընթացները զարգանում են ավելի արագ, քան փաստաթղթային աշխատանքը, իսկ որոշ մտահոգություններ, որոնք կողմերը կարող էին ունենալ 2-2.5 տարի առաջ, այսօր նախկին սրությամբ չեն ընկալվում։

Անդրադառնալով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագրին՝ նախարարը պարզաբանել է, որ դրանով հնարավոր չէր պարտավորություններ սահմանել փաստաթուղթը չստորագրող Ադրբեջանի համար։

«Հայաստան–Միացյալ Նահանգներ համաձայնագիր․ այստեղ չէր կարող լինել որևէ բան, որը պարտավորություն կհայտներ Ադրբեջանին, բայց որը չի ստորագրում Ադրբեջանը»,– նշել է նա։

Միրզոյանը նաև վերահաստատել է, որ ԹՐԻՓՓ-ի շրջանակում սահմանային ու մաքսային որոշումների ընդունումը մնալու է Հայաստանի իրավասու ծառայություններին։ «Ֆրոնտ օֆիսում» մասնավոր օպերատորի հնարավոր ներգրավումը, նրա խոսքով, չի վերացնում անհրաժեշտության դեպքում հայ մաքսավորների և սահմանապահների միջամտությունը։

Նախարարը տարբերակել է նաև քաղաքացիների հետ անմիջական շփում ապահովող սպասարկման գործառույթը և ընկերության ներքին անվտանգության հնարավոր ստորաբաժանումը՝ ընդգծելով, որ դրանք տարբեր գործառույթներ են։ 

Հայերեն English Español فارسی Français Русский

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում