Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

2 րոպեի ընթերցում

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման հետ կապված մտահոգությունն ընթացակարգերի տևողությունն է։ Նախարարի խոսքով՝ հայկական կողմն առավելագույն ջանքեր է գործադրում նախագիծը հնարավորինս շուտ կյանքի կոչելու համար, սակայն գործընթացները ժամանակ են պահանջում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին։

Պատգամավորը խնդրել է ներկայացնել նախագծի իրականացման հետ կապված իրական մտահոգություններն ու հնարավոր խոչընդոտները, որոնք կարող են հետաձգել այն։

Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը ջանք չի խնայում նախագիծն արագ իրականացնելու համար, քանի որ դա Հայաստանի առաջնային շահերից է բխում։ Այդուհանդերձ, նրան մտահոգում է գործընթացների տևողությունը։

«Մի քիչ շատ ժամանակ են տանում այս պրոցեսները»,– ասել է նախարարը։

Նա հավելել է, որ ցանկալի կլիներ ավելի արագ առաջ շարժվել՝ միաժամանակ ընդունելով սահմանված ընթացակարգերն անցնելու անհրաժեշտությունը։

Հռիփսիմե Գրիգորյանը նաև խնդրել է հստակեցնել՝ արդյոք ամերիկյան կողմն ավարտե՞լ է համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական գործընթացները։

Միրզոյանը պարզաբանել է, որ փաստաթուղթը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում և Սենատում քննարկելու ընթացակարգ նախատեսված չէ, իսկ ամերիկյան օրենսդրությամբ պահանջվող գործողություններն արդեն կատարվել են։

«Ինչ նախատեսված է իրենց օրենսդրությամբ, արված է։ Հետևաբար,  Միացյալ Նահանգների կողմից սա ուժի մեջ մտցնելու հավելյալ գործողության կարիք այլևս չկա»,– ընդգծել է նա։

Նախարարի խոսքով՝ հայկական կողմում գործընթացն անցել է Սահմանադրական դատարանի փուլը և այժմ հասել Ազգային ժողով։ Խորհրդարանական ընթացակարգից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի ՀՀ նախագահը։

Հայերեն English Русский

Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու Պեկինի փոխքաղաքապետը կարևորել են փորձի փոխանակումն ու համագործակցության ընդլայնումը

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը

Որոշ գործընկերներ ուզում են Հայաստանը տեսնել խեղճ, որպես բուտաֆորիա․ Արարատ Միրզոյան

Մոլդովայում քննարկվել է Մերձդնեստրի տարածաշրջանի աստիճանական վերաինտեգրման գործընթացը. Moldpres

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին