Արարատ Միրզոյանը շնորհավորել է Դան Նեկուլաեսկուին Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ
1 րոպեի ընթերցում
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Դան Նեկուլաեսկուին Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհավորում եմ Դան Նեկուլաեսկուին Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր ժողովուրդների ընդհանուր արժեքների և հետաքրքրությունների վրա հիմնված ամուր գործընկերությունը, վստահելի բարեկամությունը կոնսոլիդացնելու ուղղությամբ սերտ աշխատանք՝ ներառյալ Սևծովյան տարածաշրջանային կապակցվածությունը, ռազմավարական կարևորության երկկողմ ընթացիկ նախագծերը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն ռազմավարական օրակարգը»,- գրել է Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը մեկ այլ գրառմամբ էլ շնորհակալություն է հայտնել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա Տոյուին՝ Հայաստան-Ռումինիա հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ համատեղ աշխատանքի համար։