Թեհրանը Սաուդյան Արաբիայից և հութիներից պատասխան չի ստացել միջնորդության առաջարկի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Իրանը պատասխան չի ստացել ո՛չ Սաուդյան Արաբիայից, ո՛չ էլ Եմենի «Անսար Ալլահ» շարժումից (հութիներ)՝ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում միջնորդի դերում հանդես գալու առաջարկի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Իրանը չի ստացել Սաուդյան Արաբիայի կամ Եմենի հութիների պատասխանը հակամարտությունը դադարեցնելու համար բանակցություններում միջնորդության իր առաջարկի վերաբերյալ», - ասել է Արաղչին սաուդյան Al Ekhbariya հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Իրանական կողմը նման առաջարկով հանդես էր եկել հոկտեմբերի սկզբին։

Արաղչին նաև նշել է, որ եթե Եգիպտոսը միանա Սաուդյան Արաբիային հութիների դեմ պայքարում, ապա դա կարող է միայն բարդացնել իրավիճակը։

Ավելի վաղ Եգիպտոսը հայտարարել էր, որ պատրաստ է Էր Ռիադին տրամադրել հնարավոր աջակցությունն իր անվտանգությունը պաշտպանելու համար։

Սաուդյան Արաբիան գլխավորում է արաբական կոալիցիան, որը ռազմական աջակցություն է ցուցաբերում Եմենի կառավարական զորքերին հութիների դեմ պայքարում և ավիահարվածներ է հասցնում նրանց դիրքերին։ Ի պատասխան՝ հութիները հարվածներ են հասցնում թագավորության ենթակառուցվածքներին։

Հայերեն Español Русский

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Դան Նեկուլաեսկուին Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ

Արեգունիում անցկացված կրթամշակութային փառատոնին միացել են նաև Գերմանիայից և Իտալիայից ժամանած զբոսաշրջիկները

Թրամփը հայտարարել է, որ 400 մլն դոլար է հատկացրել միջանկյալ ընտրությունների համար

Ներքին Գետաշեն գյուղում հիմնանորոգվում է 6 փողոց

Պեսկովը ներկայացրել է ՌԴ-ի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Գեղարքունիքի մարզում կատարվել է 5178 հեկտար աշնանացան

Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Արցախի փողոցը

Դիլիջանը՝ համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա․ TRF 2026-ը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում

Ռուբեն Ռուբինյանն ու Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը քննարկել են Հայաստան-Սերբիա համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր