Հոկտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 հոկտեմբեր,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 15։30-ին կկայանա Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը: Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ կտնկվի սոսի, որը կդառնա Մատենադարանին հարակից տարածքում ստեղծվելիք նոր այգու առաջին ծառը՝ խորհրդանշելով մշակութային և բնական ժառանգության շարունակականությունը։ Ողջույնի խոսք՝ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյան, ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյան, «Արմենիա Թրի Փրոջեքթ» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա-Փաուլ Բարսամ, ԱյԴի բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյան։ Ծառատունկի արարողություն: Ժամը 16:00-ին՝ արարողությանը կհաջորդի «MEA CULPA. ժառանգած և ժառանգվող աշխարհներ» խորագրով ցուցահանդեսի բացումը, որն անցկացվում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի միջոցառումների շրջանակում։ Բացման խոսք՝ Մատենադարանի թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյան: Ցուցահանդեսը երկխոսության մեջ է դնում Մատենադարանի միջնադարյան մանրանկարների հարուստ ժառանգությունն ու Վալենտին Պոդպոմոգովի «Mea Culpa» կտավը։ Dialog quintet-ի համերգային ելույթ։ 

Մշակույթ

Ժամը 14։00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա բանաստեղծ, երգահան Վահան Անդրեասյանի (տեր Թովմա) «Գաղտնիքների սահմանագծին» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:

Հայերեն Русский