ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բելգիայի Թագավորության Գենտի համալսարանի միջև հեռավար ձևաչափով ստորագրվել է հայագիտական դասընթացներ իրականացնելու մասին փոխըմբռնման հուշագիր: 

Այն համապատասխանաբար ստորագրել են Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը և Գենտի համալսարանի ռեկտոր Պետրա դե Սուտերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հուշագրի շրջանակում Գենտի համալսարանում կիրականացվեն Հայաստանի մշակույթի և  պատմության դասընթացներ, կկազմակերպվեն աշխատաժողովներ, սեմինարներ, թեմատիկ գիտական օրեր, գործող դասընթացների շրջանակում կմշակվեն ուսումնական մոդուլներ, ինչպես նաև կկազմակերպվեն հայագիտությանը վերաբերող հանրային իրազեկման միջոցառումներ:

«ԿԳՄՍ նախարարությունը, նպատակ ունենալով խթանել ամբողջ աշխարհում հայագիտության տարածումն ու զարգացումը, համագործակցում է աշխարհի առաջատար համալսարանների հետ՝ ֆինանսավորելով հայագիտական առարկաների՝ հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի դասավանդումն ու ուսումնասիրությունը, հետազոտական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը»,– ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Ներկայում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ 11 երկրի 14 առաջատար համալսարաններում (Հռոմի Լա՛Սապիենցա, Վենետիկի Կա՛Ֆոսկար, Զալցբուրգի համալսարաններ, Մադրիդի Կոմլյուտենս, Արգենտինայում՝ Քեննեդիի և Ռոսարիոյի համալսարաններ, Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան, Թրակիայի Դեմոկրիտ համալսարան, Կահիրե համալսարան և այլն) գործող հայագիտական կենտրոններում և ամբիոններում կազմակերպվում են դասընթացներ, իրականացվում են գիտական ու հետազոտական աշխատանքներ:

Յուրաքանչյուր տարի վերոնշյալ համալսարանների թիվն ավելանում է՝ ընդլայնելով համագործակցության աշխարհագրությունը և ապահովելով հայագիտական կրթության ու գիտության շարունակական զարգացումը։ Հայագիտական կենտրոնների միջև համագործակցության ամրապնդումը և միջազգային ակադեմիական շրջանակներում հայագիտության տեսանելիության բարձրացումը պետական քաղաքականության առանցքային ուղղություն են դիտվում։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ կարևորելով հայագիտական կենտրոնների գործունեության արդյունավետությունը և միջազգային համագործակցության ընդլայնումը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շարունակաբար աջակցում է դրանց զարգացմանը՝ նպաստելով նոր կրթական ու հետազոտական նախաձեռնությունների իրականացմանը, գիտական փորձի փոխանակմանը և հայագիտական ուսումնասիրությունների կայունության ապահովմանը։

Հայերեն English Русский Türkçe

ԵԱՏՄ պայմանագիրը Հայաստանի նկատմամբ ժամանակավորապես կասեցնելու համատեղ որոշում կարող է ընդունվել. միջկառավարական խորհրդի զեկույց

Ռուբիոն մեկնարկել է Հնդկաստան այցը

Ոստիկանությունը սպանության նախապատարաստության 20-ից ավելի դեպք է բացահայտել

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն

ՀՀ ՊՊԾ-ն ակտիվորեն մասնակցում է COP17-ի պլանավորման և անվտանգության ապահովման աշխատանքներին

Իտալահայ երաժիշտ Մինաս Լուռեանն անդրադարձել է Tհe Tallis Scholars երգչախմբի վենետիկյան համերգի սկավառակների թողարկմանը

Դեսպան Սերոբ Բեջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրունեյ Դարուսսալամի միապետին

ՊԵԿ-ի գործառույթները պետք է մշտապես հավասարակշռության մեջ լինեն շրջակա միջավայրի առաջնահերթությունների հետ. Սոսե Ստեփանյան

Հանրային տրանսպորտում կնոջը վիրավորած տղամարդու նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանության հատկանիշներով

Արզնիում կանցկացվի հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային, խոհանոցային փառատոն