Նորվեգիան հայտարարել է, որ Զելենսկին և Ուիթքոֆը կհանդիպեն Օսլոյում

1 րոպեի ընթերցում

Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմասնակցեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի բանակցություններին, որոնք նախատեսված են հոկտեմբերի 20-ին Օսլոյում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է հրապարակել Նորվեգիայի կառավարության մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները երկուսն էլ կմասնակցեն Օսլոյում Ուկրաինայի շուրջ իրադրությանը նվիրված բանակցություններին։ Նրանք կմիանան այն հանդիպումներին, որոնք այսօր տեղի կունենան Օսլոյում», - ասվում է հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ Ուիթքոֆը կժամանի Նորվեգիա, իսկ Քուշները բանակցություններին կմիանա տեսակապի միջոցով։

Նորվեգիայի իշխանությունները հայտնում են, որ Ուկրաինան խնդրել է, որ Ուիթքոֆն ու Քուշները ներկա լինեն հանդիպումներին։

Հայերեն Русский