Հանրային տրանսպորտում կնոջ նկատմամբ անհարգալից վարք դրսևորած տղամարդը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Հանրային տրանսպորտում կնոջ նկատմամբ անհարգալից վարք դրսևորած տղամարդը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ 

«Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտնում եմ, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին»,– գրել է Նարեկ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ հոկտեմբերի 19-ին ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին նախաքննական մարմին:

Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է տղամարդը հանրային տրանսպորտում, ամենայն հավանականությամբ՝ ալկոհոլի ազդեցության տակ, վիրավորում կնոջը և վեճի բռնվում իրեն սաստող ուղևորի հետ։ 

Հայերեն