Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկ

1 րոպեի ընթերցում

Ավարտվեց Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ալբանիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության երիտասարդների մրցապայքարի լավագույն մարզիկ է ճանաչվել 75 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը:

Մրցաշարի ավարտին թիմային հաշվարկի արդյունքում Հայաստանի երիտասարդական հավաքականը միավորների հաշվարկով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ Մ23 տարեկանների թիմը 4-րդն է:

Հայերեն English Русский Türkçe