1 րոպեի ընթերցում
Եմենի հարավում՝ Շաբվա նահանգում, կառավարական ուժերի ուսումնական ճամբարին հութիների հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 մարդ, շուրջ 200-ը վիրավորվել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել են նահանգի իշխանությունները։ Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին՝ անվտանգության ուժերի նորակոչիկների պատրաստության ընթացքում։ Տեղական իշխանությունների աղբյուրների փոխանցմամբ՝ ճամբարի ուղղությամբ արձակվել է երեք բալիստիկ հրթիռ։
Նշվում է, որ թիրախավորվել է «Ալ Ալամ» ռազմական ճամբարը։ Նորակոչիկները պատրաստություն էին անցնում ներքին անվտանգության ուժերում ծառայելու համար։ Հութիները հաստատել են ճամբարին հարվածելու փաստը։