Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում

2 րոպեի ընթերցում

Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը բանակցություններ են վարել Թեհրանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Նշվում է, որ երկու նախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի տարբեր հարցեր:

Հանդիպումից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել: ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ Լավրովն Արաղչիին տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման մասին: Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հարցում: ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է, որ Հորմուզի նեղուցում հարկավոր է վերադառնալ այն իրավիճակին, որը գոյություն ուներ մինչև ճգնաժամը:

Արաղչին իր հերթին արդյունավետ է գնահատել Լավրովի հետ բանակցությունները:

«Այսօր մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք։ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում, իսկ Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի իրականացումը դրանք նոր մակարդակի է բարձրացրել», - Արաղչիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Արաղչին նաև նշել է, որ Իրանը և ՌԴ-ն մշտական խորհրդակցություններ են անցկացնում քաղաքական տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝ Պարսից ծոցի, Կովկասի, Ուկրաինայի և Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների: Նա հավելել է, որ Իրանը և Ռուսաստանը նաև համակարծիք են, որ Մերձավոր Արևելքում ներկայիս խնդիրները չի կարելի լուծել ռազմական ճանապարհով:

Լավրովը Թեհրան է մեկնել Բահրեյնից, որտեղ նա մասնակցել էր «Ռուսաստան-Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդ» ռազմավարական երկխոսության իններորդ փուլին։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ Թեհրանում Լավրովը կհանդիպի նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Հայերեն

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել