Հոկտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

20 հոկտեմբեր,  2026           

Ժամը 10։00-20:00-ը /հոկտեմբերի 19-30-ը, ամեն օր ժամը 10։00-20։00-ը/ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ COP17-ի «Կանաչ գոտում», ԿԳՄՍ նախարարությունը կներկայացնի առանձին տաղավար։ Համակարգի կազմակերպությունների մասնակցությամբ հանրության համար նախատեսվում են կրթական, մշակութային, երիտասարդական և սպորտային միջոցառումներ։ Տաղավարը բաց կլինի ամեն օր՝ ժամը 10։00-20։00-ը: COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍՆ տաղավարի միջոցառումների ծրագիր. հոկտեմբերի 19-ին՝ հանրակրթություն, հոկտեմբերի 20-ին՝ մշակույթ, հոկտեմբերի 21-ին՝ գիտություն և բարձրագույն կրթություն, հոկտեմբերի 22-ին՝ սպորտ, հոկտեմբերի 23-ին՝ երիտասարդություն, հոկտեմբերի 24-ին՝ մասնագիտական կրթություն և ուսուցում, հոկտեմբերի 25-ին՝ մշակույթ, հոկտեմբերի 26-ին՝ գիտություն և բարձրագույն կրթություն, հոկտեմբերի 27-ին՝ սպորտ, հոկտեմբերի 28-ին՝ երիտասարդություն, հոկտեմբերի 29-ին՝ կրթություն, հոկտեմբերի 30-ին՝ մշակույթ: ԿԳՄՍՆ:

Ժամը 12։00-ին Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում /Կառավարական 3-րդ տուն, 1-ին հարկ/ կկայանա Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված «Ժամանակի վկաները. 100-ամյա հրպարակ եւ օպերա» խորագրով ցուցահանդեսի բացումը։ Արմենպրեսի նկարները ևս ցուցադրված են լինելու։

Ժամը 12։30-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի,  ML Mining ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Մարությանի ասուլիսը: Թեմա. Հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային խոհանոցային փառատոն. սպասվող ծրագրերը։

Ժամը 15։00-ին COP17 Հայաստանի կանաչ գոտու հատվածում (Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք) Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման (COP17) շրջանակում կներկայացվեն «Կայուն գյուղատնտեսություն և աշխատողների պաշտպանություն. թունաքիմիկատների (պեստիցիդների) արդյունավետ կառավարումը եւ խելամիտ կիրառությունը գյուղատնտեսությունում. Արհմիությունների դիրքորոշման փաստաթուղթ» թեմայով ուսումնասիրության արդյունքները։ Միջոցառումը նախաձեռնել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան։ Ուսումնասիրությունը իրականացրել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան՝ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչության եւ ՅՈՒՍՏՈՒՍ հետազոտական խորհրդատվական հիմնադրամի հետ համատեղ։

Հայերեն Русский

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի