1 րոպեի ընթերցում
Իտալիայում կենսապայմաններից և ծառայությունների որակից դժգոհ հարյուրավոր մարդիկ շաբաթ և կիրակի օրերին մասնակցել են Միլանի կենտրոնում տեղի ունեցած անկարգություններին, ավելի քան 200 մարդ ոստիկանություն է տեղափոխվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ RAI News 24-ը հաղորդում է, որ բերման ենթարկվածների մոտավորապես 80%-ն անչափահասներ են։
Բախումներն սկսվել են հոկտեմբերի 17-ին։ Հաջորդ օրը կեսօրին Միլանի Մայր տաճարի՝ Պիացցա դել Դուոմոյի հրապարակում, լրատվամիջոցների գնահատմամբ, հավաքվել էր արդեն մինչև 2000 մարդ։ Մասնակիցները կոտրել են խանութների, ռեստորանների ցուցափեղկերը, վնասել փողոցի նստարանները, աթոռներ և քարեր նետել, հրկիզել աղբամանները։
Ոստիկանությունն ի պատասխան կիրառել է հատուկ միջոցներ և ջրցան մեքենաներ։ Օրվա վերջին իրավիճակը վերահսկողության տակ է վերցվել։ Դուոմոն զբոսաշրջիկների համար փակվել է սովորականից շուտ։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին մտադիր է հոկտեմբերի 19-ին խորհրդակցություն անցկացնել հասարակական կարգի հետ կապված հարցերի շուրջ։