Գեղարքունիք գյուղում անցկացվել է «Կարտոֆեստ» փառատոնը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գեղարքունիք գյուղում անցկացվել է «Կարտոֆեստ» փառատոնը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,  կարտոֆիլի բերքահավաքին նվիրված ավանդական փառատոնն  ուղեկցվել է  համայնքի տնտեսվարողների և գյուղատնտեսների արտադրանքի ցուցադրություն-վաճառքով, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կարտոֆիլից պատրաստված կերակրատեսակների և բազմաբնույթ այլ պարագաների ցուցադրությամբ ու հյուրասիրությամբ, փռի կարտոֆիլի պատրաստմամբ ու հյուրասիրությամբ, ազգային երգով ու պարով։

Փառատոնին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, համայնքի բնակիչներ, հյուրեր և զբոսաշրջիկներ։

Փառատոնն անցկացվել է Գավառի համայնքապետարանի ֆինանսավորմամբ և «Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական հասարակական կազմակերպության աջակցությամբ։

Գեղարքունիք գյուղի բնակիչ Մկրտիչ Հակոբյանի առաջարկով և նախաձեռնությամբ «Կարտոֆեստն» այս տարի անցկացվել է Գեղարքունիքում՝ նպաստելով բնակավայրի ճանաչելիության բարձրացմանը, տեղական արտադրանքի հանրահռչակմանը և բնակավայրի կյանքի աշխուժացմանը։

Հայերեն