Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար

2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ընտրություններից առաջ իրեն աջակցություն հայտնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նեթանյահուն ուղերձ է հրապարակել X հարթակում։

«Նախագա'հ Թրամփ, իմ ընկե'ր Դոնալդ, շնորհակալություն Ձեր բացառիկ աջակցության համար։ Իսրայելը Սպիտակ տանը երբեք ավելի մեծ բարեկամ չի ունեցել։ Մենք միասին թույլ չենք տա, որ Իրանի վարչակարգը միջուկային զենք ձեռք բերի։ Շնորհակալություն Ձեր հստակության, քաջության և անսասան աջակցության համար», - նշել է նա հոկտեմբերի 18-ին հրապարակված ուղերձում։

Նեթանյահուն հավաստիացրել է, որ երբ Իրանի կողմից սպառնալիքը վերանա, բենզինի գինը կնվազի։

Նույն օրն ավելի վաղ Truth Social-ի իր էջում ԱՄՆ նախագահն Իսրայելում նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ իր լիակատար աջակցությունն էր հայտնել Նեթանյահուին՝ բնութագրելով նրան որպես «ուժեղ, խիզախ, փայլուն» առաջնորդ։

«Ահա թե ինչպիսի գործընկեր է Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջում Իսրայելից՝ մի երկրից, որի համար այդքան շատ բան է արել։ Թող այս ուղերձը ծառայի որպես իմ լիակատար և անվերապահ աջակցության արտահայտում Բիբի Նեթանյահուին` Իսրայելի վարչապետի պաշտոնում վերընտրվելու համար նրա առաջիկա պայքարում», - գրել է Թրամփը Truth Social-ում։

Նա ընդգծել է, որ Նեթանյահուն լավ գործընկեր է եղել Իրանի դեմ պայքարում։

Իսրայելում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 27-ին։ Սրանք երկրում առաջին համապետական ընտրություններն են 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումից հետո, որը սկիզբ դրեց Գազայի հատվածում պատերազմին։

Հայերեն Русский

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը

Երևանում Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները

Բարիում տեղի կունենա «Նոր Արաքսը և հայերը Բարիում. ազգային և օտարերկրյա մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը