ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Հյու դե Կրետսերի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների գործունեությանը, դրանց անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին առնչվող հարցեր։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Անդրադարձ է կատարվել հավասարության ապահովման, խտրականության կանխարգելման և մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Քննարկման առարկա են դարձել ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխավորմանը, հասարակության բևեռացման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության համակարգերում առկա մարտահրավերների հաղթահարմանը, ատելության խոսքի կանխարգելմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Կողմերը կարևորել են մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների միջև շարունակական երկխոսությունը, մասնագիտական փորձի փոխանակումն ու համագործակցության զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը։

Հայերեն English

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը

Երևանում Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները

Բարիում տեղի կունենա «Նոր Արաքսը և հայերը Բարիում. ազգային և օտարերկրյա մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը