Հոկտեմբերի 17-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

17 հոկտեմբեր,  2026           

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 09։00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում և Հայաստանի ազգային պատկերասրահում հոկտեմբերի 17-18-ը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) կանցկացնի «Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026»-ը՝ «Պետական պահպանվող տարածքներից այն կողմ» խորագրով։ ՄԱԿ-ի COP17 համաժողովի շեմին Երևանում ընդունվելու է «Երևանի գործողությունների կոչ» (Yerevan Call to Action) ռազմավարական փաստաթուղթը, որը դառնալու է 2027–2030 թթ․ միջազգային ճանապարհային քարտեզը՝ «Նպատակ 3»-ի (Target 3 / 30x30) իրագործման համար։ Սիմպոզիումին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանում աշխարհի ամենամեծ և հեղինակավոր բնապահպանական կազմակերպության՝ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) նախագահ Ռազան Խալիֆա Ալ Մուբարաքը։ Նրա հետ մեկտեղ միջոցառմանը մասնակցում են ոլորտի համաշխարհային առաջնորդներ՝ Մադհու Ռաո (IUCN WCPA նախագահ), Դր․ Քեթրին Բարնարդ (World Land Trust), Մարտին Կադենա Սալգադո (UNDP BIOFIN), Ռուբեն Խաչատրյան (FPWC հիմնադիր և տնօրեն): FPWC, 374 98 509939:

Ժամը 10։00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում (Ալեք Մանուկյան 1) COP17-ին ընդառաջ՝ հոկտեմբերի 17-18-ը կանցկացվի Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողով: Պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, ժամը 10:00-ին։ Բացման արարողությանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, ՀՀ ՇՄ նախարարության, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գագաթնաժողովին կմասնակցեն 16-35 տարեկան շուրջ 400 երիտասարդ առաջնորդներ. աշխարհի տարբեր երկրներից՝ 150 և Հայաստանի բոլոր մարզերից՝ 250 երիտասարդ մասնակիցներ։

Ժամը 11։00-ից «Դինամո» մարզահամալիրում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը բաց մարզում կանցկացնի: Ըմբիշները պատրաստվում են հոկտեմբերի 24-ին Աստանայում մեկնարկելիք Աշխարհի առաջնությանը: Լրագրողներին, օպերատորներին և լուսանկարիչներին խնդրում ենք մոտենալ համապատասխան անցագրերով: 

Հայերեն Русский

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ