Մոսկվան դատապարտել է Եվրամիության նոր պատժամիջոցները

2 րոպեի ընթերցում

Մոսկվան վճռականորեն դատապարտում է ցանկացած միակողմանի սահմանափակում, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 22-րդ փաթեթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. վճռականորեն դատապարտում ենք ցանկացած միակողմանի հարկադրանքի միջոց, որն ընդունվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանցմամբ: Եվ ուրախալի է, որ աշխարհի էլ ավելի շատ երկրներ են աջակցում այս մոտեցմանը, մեր մոտեցմանը», - ասել է նա։

Պաշտոնյան նշել է, որ, բացի պատժամիջոցների միաժամանակյա ընդլայնումից և նոր փաթեթում լրացուցիչ 826 ռուսական կազմակերպություն ու 743 ֆիզիկական անձ ներառելուց, այնտեղ կան առանձին օրենսդրական ակտեր։

«Դրանք հենց օրենսդրական ակտեր են կոչվում, ահա այդ ոչ օրինական գործունեությունը՝ սահմանափակումները, տարածվել են նաև Ռուսաստանի 77 քաղաքացիների վրա՝ ընտրությունների կազմակերպման հետ կապված», - նշել է Զախարովան։

«Եվրամիությունը չունի ո՛չ իրավական, ո՛չ էլ բարոյական իրավունք՝ միջամտելու այս գործընթացներին, առավել ևս՝ դրանք դատապարտելու կամ որևէ սահմանափակում կիրառելու։ Միևնույն ժամանակ, ֆիզիկական և իրավաբանական անձանց այդքան զգալի թվի նկատմամբ սահմանափակումների տարածումը հերթական անգամ վկայում է Բրյուսելի կառուցվածքային անզորության մասին, որն սպառել է մեր երկրի վրա ճնշում գործադրելու լծակները», - ընդգծել է նա։

Հայերեն Русский

Հայաստանն ու Ղրղզստանը նախատեսում են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության փաստաթղթեր ստորագրել

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կենսաբազմազանության կորուստը կանխելու համար գլոբալ մակարդակով փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ վարչապետն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հանդիպում են ունեցել

Հայաստանը որոշել է հյուրընկալել COP17-ը՝ գործողությունների կոչ պարունակող շատ հստակ ուղերձով․ Թերեզա Ռիբերա

Ռուբեն Ռուբինյանն ու Նիդեռլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը

«Խաղաղության խորհուրդը» կոչ է արել Գազայում իշխանությունը շտապ փոխանցել տեխնոկրատների ​​կոմիտեին

Գևորգ Պապոյանը Կիպրոսի գործընկերոջ հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություն

Հարևանների համար շրջակա միջավայրի խնդիրներն ընդհանուր են. Փաշինյանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործակցության մասին

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

Վարչապետն Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացվող քննարկմանը հանդես է գալիս ելույթով