Հեկտեմբերի 16-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

16 հոկտեմբեր,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 07։45-ին «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողով, պատվիրակությունների ժամանումը՝ «Մերիդիան» ցուցահանդեսային և միջոցառումների կենտրոն (Ոսկերիչների փողոց, շենք 1): Ժամը 09:15-ին՝ պատվիրակությունների ղեկավարների ժամանումը՝ «Մերիդիան» ցուցահանդեսային և միջոցառումների կենտրոն: 09:50-ին՝ ընդհանուր լուսանկար: Ժամը 10:00-13:00-ը՝ Բացման նիստ՝ ՀՀ վարչապետի ողջույնի խոսք, ՄԱԿ գլխավոր քարտուղարի հիմնական ելույթ (հաստատման ենթակա): Լիագումար նիստ: Պետությունների և կառավարությունների ղեկավարների ելույթներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ականավոր հասարակական գործիչների, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներկայացուցիչների ելույթներ: 15:00-17:30-ը՝ Լիագումար նիստի շարունակություն (հաստատման ենթակա): ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անունից խնդրում ենք նկատի ունենալ, որ անհրաժեշտ է՝ ապահովել մասնակցությունը գագաթնաժողովի ամբողջ ընթացքում՝ մինչև ժամը 18:00-ը: Ներկայանալ պաշտոնական գործնական հագուստով (business formal)։ Մասնակիցների տեղափոխման և անցագրերի տրամադրման վերաբերյալ՝ մասնակիցների տեղափոխումը «Մերիդիան» էքսպո կենտրոն կկազմակերպվի Հանրապետության հրապարակից։ 07:45 - անցագրերի տրամադրում Հանրապետության հրապարակում՝ COP17 տարբերանշանով ավտոբուսների մոտ, 08:00 - ավտոբուսների մեկնում դեպի «Մերիդիան» էքսպո կենտրոն։ Խնդրում ենք ներկայանալ նշված վայր՝ ժամանակին անցագիր ստանալու և կազմակերպված տեղափոխումից օգտվելու համար։ Խնդրում ենք հաշվի առնել, որ անձնական մեքենաներով միջոցառման վայր մուտքն արգելված է։ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նիստի (COP17) նախագահության թիմ, (+374 011) 818-555/ 5170: email: press@env.am

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 19։00-ից «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում (Մովսես Խորենացու 15, ԿԲ-ի հարեւանությամբ, «Մհեր Մկրտչյան» թատրոնի դիմաց) կկայանա Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին նախագահական ընտրության 35-ամյակին նվիրված «Գիտությունից՝ պետություն. քաղաքական դիմանկարի ուրվագծեր» վավերագրական ֆիլմի ցուցադրություն, «Անկախություն» նկարագրքի շնորհանդես: Ֆիլմն արտադրել է «Ֆակտում» փաստագրական կենտրոնը՝ «Անտարես» մեդիա հոլդինգի եւ Խաչիկ Հարությունյանի աջակցությամբ, հեղինակ՝ Տիգրան Պասկեւիչյան: Նկարահանումներին մասնակցել են պետական գործիչներ, դիվանագետներ՝ Առաջին նախագահի անմիջական շրջապատից։ «Անկախություն» նկարագիրքը հրատարակել է «Անտարես» մեդիա հոլդինգը։ Միջոցառումը լուսաբանելու համար դիմել ֆիլմի հեղինակին, +374 91 46 32 39 Տիգրան Պասկեւիչյան:

Մշակույթ

Ժամը 12։30-ին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական լաբորատորիայում (3-րդ հարկ) կկայանա «Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն» ութամսյա կրթական ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառում։ Ծրագրի համար hosq հիմնադրամը կոնսերվատորիայի հետ համատեղ ստեղծում է երաժշտական ստուդիա և լաբորատորիա։ Կազմակերպիչների բնորոշմամբ՝ այն տարածաշրջանում առաջին նման մասնագիտացված կրթական ծրագիրն է և ներուժ ունի նաև միջազգային ուսանողների ներգրավելու համար։

 

Հայերեն Русский

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ

Սուրեն Պապիկյանը խոսել է զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու մասին

Ղազախստանի նախագահը ժամանեց Երևան

Ռուբեն Ռուբինյանը Հռոմում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Տաջիկստանի նախագահը ժամանեց Հայաստան

Սարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ Նասրիին

Ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության անբաժանելի բաղադրիչն է. Ռուբեն Ռուբինյան