Հայաստան

Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի Դաշնային խորհրդի փոխնախագահ, Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է  Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության մեջ։

Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությանն ուղեկցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը:

«Պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում