1 րոպեի ընթերցում
Իրանում պատերազմը, որն սկսել են ԱՄՆ-ը և Իսրայելը, Եվրամիության համար արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Breaking the News պարբերականը, այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ ժամանելով Բրյուսել՝ ԵՄ գագաթնաժողովին։
Նա նաև նշել է, որ Ուկրաինայում և Իրանում ծավալված «անօրինական և անհիմն» հակամարտությունները հանգեցրել են գների բարձրացման ամբողջ Եվրոպայի մայրցամաքում։
Ինչպես նշել է վարչապետը, աճում է ապրուստի գինը, մասնավորապես՝ էներգիակիրների գները, որոնք անդրադառնում են եվրոպացիների գնողունակության, ձեռնարկությունների և արդյունաբերական ճյուղերի մրցունակության վրա։