Հոկտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

15 հոկտեմբեր,  2026           

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

ՀՀ նախարարություններ

Ժամը 10։00-ին ԱԳՄԱՆ-ում /ԱԳՄԱՆ-ում լինել վերոնշյալ ժամից 20 րոպե առաջ/ կկայանա ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ և արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի համատեղ մամուլի ասուլիսը:  Լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՄԱՆ 2026թ. տարեկան հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ ԱԳՄԱՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

Պետական կառույցներ

Ժամը 16։00-ին «Մերիդիան» ցուցահանդեսային և միջոցառումների կենտրոնում (Ոսկերիչների փողոց, շենք 1) կկայանա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մամուլի ասուլիսը:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

Ժամը 15։00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Եվրասիական տեղեկատվական և վերլուծական կոնսորցիումի համակարգող խորհրդի գործադիր քարտուղար և ՌԴ ԳԱ հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիտալի Վոլչկովի մամուլի ասուլիսը՝ «Նոր անվտանգության համակարգի կառուցումը Մեծ Եվրասիայում» թեմայով:

Մշակույթ

Ժամը 18։00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կմեկնարկի «CYFEST 17» մեդիա արվեստի միջազգային փառատոնը։ Կներկայացվի «Natura Naturans. մարդիկ, բնություն, բնապատկեր» ցուցադրությունը՝ համախմբելով ավելի քան 35 միջազգային արվեստագետների աշխատանքներ։ Նախագիծը ժամանակակից մեդիա արվեստը երկխոսության մեջ է դնում «Օրգանական դպրոցի» ժառանգության և գույնի, լույսի, տարածության, շարժման ու ընդլայնված ընկալման ոլորտում նրա փորձարարությունների հետ։ Հանրային ծրագիրը լրացնում է ցուցահանդեսը՝ ներառելով պերֆորմանսներ, քննարկումներ, ձայնային աշխատանքներ և շարժվող պատկեր։ Փառատոնը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 15-ից հունվարի 17-ը։ Փառատոնն անցկացվում է «CYLAND» հիմնադրամի և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցությամբ։ 

Հայերեն Русский

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Քննարկվեցին տնտեսական տարբեր hամակարգերում Հայաստանի ներգրավվածության հեռանկարները

Հոկտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա