Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա

7 րոպեի ընթերցում

Սեպտեմբերին համաշխարհային պարտատոմսերի շուկաները ճնշման տակ էին՝ գնաճի շուրջ մտահոգությունների և կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության խստացման ազդակների հետևանքով։ Ֆիքսված եկամտաբերությամբ գործիքների շուկայում համաշխարհային պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունը մոտեցել է 4%-ին՝ հասնելով 2007 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Կենտրոնական բանկերի քաղաքականության խստացումն ու նրանց հայտարարությունների կոշտ շեշտադրումները վերահաստատում են տոկոսադրույքների հետագա բարձրացման սպասումները։

Միաժամանակ, բաժնետոմսերի շուկաները պահպանեցին հարաբերական կայունությունը՝ տնտեսական ուժեղ ցուցանիշների, ընկերությունների շահույթի բարձր մակարդակի և արհեստական բանականության նկատմամբ լավատեսության նոր ալիքի շնորհիվ։ 

Ամունդի ներդրումային ինստիտուտի փորձագետներն այս պայմաններում շարունակում են ուշադրության կենտրոնում պահել հետևյալ հիմնական ուղղությունները․

Աշխարհաքաղաքական զարգացումները․Մերձավոր Արևելքում լարվածությունն ու ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակում են ազդել էներգակիրների և պարենային ապրանքների շուկաների վրա՝ սահմանափակելով մատակարարման երթուղիները և մեծացնելով գների տատանումների ռիսկերը։

Գնաճային սպասումները․էներգակիրների և պարենային ապրանքների գների նկատմամբ շարունակվող ճնշումները, ինչպես նաև կլիմայական հնարավոր անբարենպաստ պայմանները կարող են նպաստել գնաճի առավել տևական պահպանմանը։

Կենտրոնական բանկերի արձագանքը․ուշադրության կենտրոնում են գնաճի տևականությունն ու դրա երկրորդային ազդեցությունները, տնտեսական աճի դիմակայունությունը, ինչպես նաև պահանջարկի թուլացման այն մակարդակը, որի դեպքում կենտրոնական բանկերը կարող են վերանայել իրենց դրամավարկային քաղաքականությունը։

Ընկերությունների կապիտալ ծախսերը եկամտի վերածելու կարողությունը․ տոկոսադրույքների՝ երկար ժամանակ բարձր մակարդակում պահպանվելը և կապիտալի ներգրավման համար մրցակցությունը վճռորոշ են դարձնում ներդրումային կարգավորումը։ Բաժնետոմսերի առաջնային հրապարակման (IPO) նախապատրաստվող առաջարկները կարևոր փորձություն կլինեն։ Միաժամանակ, ԱՄՆ-ում զգալիորեն աճել են ներդրումային դասի պարտատոմսերի թողարկման ծավալները, և առաջիկայում բարձր ակտիվություն է ակնկալվում նաև Եվրոպայում։

«Գլոբալ ներդրումային հեռանկարներ․ հոկտեմբեր 2026թ.» վերլուծության մեջ ներկայացվում են ակտիվների հիմնական դասերի հեռանկարները և կանխատեսումները։

Ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներ

ԱՄՆ պարտատոմսերի ժամկետայնության նկատմամբ պահպանվում է չեզոքին մոտ դիրքորոշում՝ նախապատվությունը տալով միջնաժամկետ պարտատոմսերին և զգուշավոր մոտեցում ցուցաբերելով ավելի երկարաժամկետ պարտատոմսերի նկատմամբ։

ԵՄ ժամկետայնության նկատմամբ դիրքորոշումը շարունակում է դրական մնալ։ Նախապատվությունը տրվում է ծայրամասային երկրների պարտատոմսերին՝ առանցքային երկրների պարտատոմսերի համեմատ։

Միացյալ Թագավորությունում ժամկետայնության նկատմամբ պահպանվում է չափավոր դրական դիրքորոշում, իսկ Ճապոնիայում զգուշավոր դիրքորոշումը փոխվել է չեզոքի։

Կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ ընդհանուր դիրքորոշումը մնում է չափավոր դրական՝ նախապատվությունը տալով համաշխարհային ներդրումային դասի (Global IG) պարտատոմսերին։ Ոլորտային առումով նախապատվությունը տրվում է ֆինանսական հատվածին, իսկ ոչ ֆինանսական ոլորտներից՝ հեռահաղորդակցությանը, տեխնոլոգիաներին և դեղագործությանը։

Բաժնետոմսեր

Բաժնետոմսերի շուկայում ուշադրության կենտրոնում են ամուր հաշվեկշիռ ունեցող ընկերությունները, որոնց բիզնես մոդելները դիմակայուն են և զերծ հիմնարար խաթարումներից։ 

Տարածաշրջանային առումով գերադասելի են ԱՄՆ-ից դուրս գտնվող շուկաները, որտեղ կենտրոնացման և գնահատումների հետ կապված ռիսկերն ավելի ցածր են։

ԱՄՆ-ի համեմատ Եվրոպան գրավիչ է շահույթի աճի դինամիկայի, գնահատումների մակարդակների և դիվերսիֆիկացման տեսանկյունից։

Ճապոնիայի նկատմամբ պահպանվում է դրական դիրքորոշում՝ հաշվի առնելով շահույթի կայուն աճն ու ողջամիտ գնահատումները։

Զարգացող շուկաները հնարավորություն են տալիս դիվերսիֆիկացնել ներդրումները տարբեր թեմատիկ ուղղություններով՝ ներառյալ էներգետիկան, տեխնոլոգիաները և պահանջարկի աճը պայմանավորող կառուցվածքային գործոնները։ 

Բազմաակտիվներ (multi-asset) 

Ընդհանուր մակրոտնտեսական պատկերի պայմաններում չափավոր նախապատվություն է տրվում ռիսկային ակտիվներին՝ կենտրոնանալով տարածաշրջանային դիվերսիֆիկացման, ընտրողական մոտեցման և ընթացիկ եկամուտ ապահովող գործիքների վրա։ Ամունդին  որոշել է S&P 500 հավասարակշռված ինդեքսից անցնել S&P 500 ինդեքսին, քանի որ տեխնոլոգիական ոլորտի համար բարենպաստ պայմանները կարող են պահպանվել մինչև տարեվերջ։

Ավելի մանրամասն կանխատեսումներին ծանոթացեք ներդրումային հեռանկարների վերլուծության մեջ։

Ամունդի-Ակբան գործարկել է Ամունդի-Ակբա հետազոտական կենտրոնը՝ ֆինանսական շուկայի մասնակիցներին տրամադրելու հասանելի, հուսալի և արդիական վերլուծություններ գլոբալ ներդրումային հեռանկարների, շուկայական փոփոխությունների, տնտեսական զարգացումների և աշխարհաքաղաքական ազդեցությունների վերաբերյալ, որոնք հրապարակվում եմ յուրաքանչյուր ամիս Հետազոտական կենտրոնի կայքում։

Ամունդի ներդրումային ինստիտուտ

Ամունդի ներդրումային ինստիտուտը ստեղծվել է հաճախորդների հետ ռազմավարական երկխոսությունը բարելավելու և Ամունդիի առաջատար դիրքը տնտեսական և ֆինանսական հետազոտությունների ոլորտում ամրապնդելու համար: Այն վերլուծություններ է տրամադրում տնտեսական և շուկայական զարգացումների վերաբերյալ, ներառյալ դրանց ազդեցությունը ներդրողների վրա:

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասին

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2026թ․սեպտեմբերի 30-ի դրությամբ կառավարման ներքո ակտիվերը կազմել են ավելի քան 876.5 մլրդ դրամ։

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2․6 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2026թ․ հունիսի 30-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 66 մասնաճյուղ։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Քննարկվեցին տնտեսական տարբեր hամակարգերում Հայաստանի ներգրավվածության հեռանկարները

Հոկտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը

COP17-ը Հայաստանին հնարավորություն է տվել նոր կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ. Ռոբերտ Աբիսողոմոնյան