Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը. հոկտեմբերի 17-18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

3 րոպեի ընթերցում

Հոկտեմբերի 17-18-ին «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթի անցկացմամբ պայմանավորված՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ ներկայացնելով ժամանակացույցը․

Հոկտեմբերի 17-ին

ժամը 7․00-ից մինչև 13․00-ն՝ Հրազդանի կիրճի 5 կմ հատվածում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարակից տարածքից։

ժամը 6․00-ից մինչև հոկտեմբերի 18-ի ժամը 21։00-ն՝ Զաքյան փողոցը՝ Խորենացի-Գրիգոր Լուսավորիչ հատվածում։

Հոկտեմբերի 18-ին.

ժամը 6․00-ից մինչև 8․40-ը երթևեկությունը կսահմանափակվի՝

Խորենացի փողոցում՝ Զաքյան փողոցից մինչև Իտալիայի փողոց,

Բեյրութի, Իտալիայի և Վազգեն Սարգսյան փողոցներում՝ ամբողջությամբ,

Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Մելիք-Ադամյան փողոց,

Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունն՝ ամբողջությամբ։

Ժամը 6․00-ից մինչև 9․15-ը՝

Թումանյան փողոցը՝ Նալբանդյան փողոցից մինչև Աղասի Խանջյան փողոց հատվածում,

Սայաթ-Նովայի պողոտան՝ Նալբանդյան փողոցից մինչև Աղասի Խանջյան փողոց հատվածում,

Հանրապետության փողոցը՝ Աղասի Խանջյան փողոցից մինչև Վարդանանց փողոց հատվածում։

Ժամը 6․00-ից մինչև 9․45-ը՝

Նալբանդյան փողոցը՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Կորյունի փողոց / Սայաթ-Նովայի պողոտա,

Վարդանանց փողոցը՝ Հանրապետության փողոցից մինչև Ալեք Մանուկյան փողոց,

Ալեք Մանուկյան և Իսահակյան փողոցները՝ ամբողջությամբ։

Ժամը 6․00-ից մինչև 10․00-ն՝

Թամանյան փողոցը՝ ամբողջությամբ,

Մոսկովյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոց։

մինչև 10․10-ը՝ Սարյան փողոցը՝ Մոսկովյան փողոցից մինչև Լեոյի փողոց։

մինչև 10․20-ը՝ Լեոյի փողոցն՝ ամբողջությամբ, Պարոնյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Հնդկաստանի փողոց։

մինչև 10․30-ը՝ Հնդկաստանի և Ձորափի փողոցներն՝ ամբողջությամբ։

մինչև 14․00-ն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Իտալիայի փողոց հատվածում։

մինչև 14․30-ը՝ Հրազդանի կիրճի և Նիկիտա Սիմոնյան փողոցները՝ ամբողջությամբ։

Ժամը 7․00-ից մինչև 14․30-ը՝

Հաղթանակի կամուրջը՝ մասնակի,

Արգիշտիի փողոցն՝ ամբողջությամբ,

Մաշտոցի պողոտան՝ Հաղթանակի կամրջից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց հատվածում։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, պահպանել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները։

 

Հայերեն

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

«Դասարանից՝ ուղեծիր». Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի հետ