Ֆրանսիական սուպերմարկետների սառնարանները հաքերային հարձակման են ենթարկվել. փչացել է միլիոնավոր եվրոյի ապրանք

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի հարյուրավոր սուպերմարկետներ ենթարկվել են կիբերհարձակման, որի հետևանքով սառնարաններում և սառցարաններում ջերմաստիճանը բարձրացել է, և փչացել են միլիոնավոր եվրո արժողությամբ թարմ և սառեցված մթերքներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Հաքերները վերահսկողություն են հաստատել սառնարանային սարքավորումների ջերմաստիճանը կարգավորող ծրագրային համակարգերի նկատմամբ։ Տուժած առևտրային ցանցերից մեկի տվյալներով՝ որոշ սառնարաններում գիշերվա ընթացքում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 50 աստիճան Ցելսիուս։

Կիբերհարձակման ընթացքում թիրախավորել է Coopérative U ցանցի ավելի քան 100 սուպերմարկետ, ինչպես նաև Intermarché ցանցի և դրան պատկանող Netto ապրանքանիշի 180 խանութ։ Intermarché-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ևս 100 խանութ շտապ անջատվել է ինտերնետից՝ նմանատիպ հարձակումները կանխելու նպատակով։

Carrefour ցանցից հայտնել են, որ հաքերները կոտրել են սառնարանների կառավարման համակարգերը ցանցի 6000 խանութներից 80-ում։ Monoprix-ից էլ նշել են, որ հարձակումը տարածվել է ավելի քան 400 խանութների շուրջ 5 տոկոսի վրա։ Այն մթերքները, որոնց անվտանգությունը հնարավոր չի եղել երաշխավորել, հանվել են վաճառքից։

Հաքերների թիրախում հայտնվել է դանիական Danfoss ինժեներական ընկերության ծրագրային ապահովումը։ Այն առևտրային ցանցերին հնարավորություն է տալիս հեռակա կարգով կառավարել սառնարանային սարքավորումները։

Danfoss-ից հայտնել են, որ հարձակման են ենթարկվել սառնարանային սարքավորումների հնացած մոդելները, որոնց անվտանգության ծրագրային ապահովումը հնարավոր չի եղել թարմացնել՝ ավելի վաղ հայտնաբերված սպառնալիքից պաշտպանելու համար։

Կիբերհարձակման ամբողջական մասշտաբը դեռևս պարզ չէ։ Սակայն առանձին առևտրային ցանցերի տրամադրած տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ այն կարող է ընդգրկած լինել շուրջ 400 խանութ՝ Ֆրանսիայում գործող մոտ 15 000 սուպերմարկետից։

Ֆրանսիական BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ Էլզասի երկու սուպերմարկետ հայտնել են, ընդհանուր առմամբ, 270 000 եվրոյի վնասի մասին։ Սա նշանակում է, որ ամբողջ երկրի մասշտաբով վնասները կարող են հասնել միլիոնավոր եվրոյի։

Գյուղատնտեսության և պարենի հարցերով ԵՄ հանձնակատար Քրիստոֆ Հանսենը դատապարտել է հարձակումը։

Ֆրանսիայի դատախազությունը կիբերհանցագործության առանձին հետաքննություն է սկսել։

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով

Հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը

Գեղարքունիքում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար

Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի հրաձգության մրցումների հանրապետական փուլում

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր

Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 417 ԱԹՍ. ՌԴ-Ուկրաինա հարվածները շարունակվում են

Երևանի Շինարարների փողոցում իրականացվում են ապօրինի կրպակների քանդման աշխատանքներ

ԿԺԴՀ-ն ներկայացրել է ԱՄՆ հասնելու ունակ հրթիռ, իսկ Թրամփը չի բացառել նոյեմբերին Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը

COP17-ի շրջանակում Հայաստան կայցելի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալը

Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ