3 րոպեի ընթերցում
Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս
Պետական կառույցներ
Ժամը 09։00-ին Երեւանից կմեկնեն Լոռու մարզի Մարգահովիտ համայնք: COP17-ին ընդառաջ՝ հրավիրում ենք ՀՀ ամենամեծ տնկարան, մասնակցելու «Սերմից անտառ» ինչպես է ATP-ն վերականգնում ու զարգացնում Հայաստանի կենսաբազմազանությունը» մեդիա ճամփորդությանը։ Ժամը 10:30-11:30-ը - շրջայց «Միրաք» տնկարանում՝ ATP-ի գործառնական տնօրեն Արամ Մովսիսյանի հետ, կտեսնեն, թե ինչպես են սերմերն անտառներից հավաքվում, աճեցվում և անտառի վերածվում։ Կայցելեն «Օհանյան» կրթական կենտրոն՝ «Մուգ կանաչ զրույցներ» խորագրով քննարկմանը մասնակցելու։ Ժամը 17:00-ին՝ վերադարձ Երեւան:
Ժամը 10։00-ին «Ռամադա Հոթել ընդ Սուիթս բայ Ուինդհեմ» հյուրանոցի «Ապրիկոտ» սրահում /Փավստոս Բուզանդի փողոց 15/ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) համատեղ նախաձեռնությամբ տեղի կունենա «Հայաստանի զինված ուժերում կանանց մասնակցության խթանումը և ռազմական կրթության դերը գենդերային հավասարության առաջխաղացման գործում» թեմայով կլոր սեղան-քննարկում։ Բացման խոսք՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (ենթակա է հաստատման), ՀՀ անվտանգության խորհուրդ Ալեն Սիմոնյան (ենթակա է հաստատման), Եվրոպայի և Ասիայի գծով ղեկավարի տեղակալ, DCAF Անթյե Ֆրից: Քննարկմանը կմասնակցեն պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հայաստանյան և միջազգային փորձագետներ։ Միջոցառման շրջանակում կներկայացվի նաև DCAF-ի «Գենդերային հարցերի դասավանդումը ռազմական ոլորտում» ձեռնարկի հայերեն տարբերակը։
Միջոցառումն անցկացվելու է Չեթեմ Հաուսի կանոնի հիման վրա։ Եթե որևէ հանդիպում կամ դրա որևէ մասը տեղի է ունենում Չեթեմ Հաուզի կանոնի համաձայն, ապա տվյալ հանդիպման մասնակիցները կարող են օգտագործել ստացված տեղեկատվությունը, սակայն խոսնակ(ներ)ի կամ հանդիպման մյուս մասնակիցների ինքնության կամ նրանց պատկանելիության վերաբերյալ տեղեկատվությունը չի կարող բացահայտվել:
Ժամը 10։00-ին Երեւանի քաղաքապետարանում գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: