Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

3 րոպեի ընթերցում

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքը

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ։ 

«Լոռու մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի դեկտեմբերի 16-ից՝ Լոռու մարզպետի գրության հիման վրա, մեկնարկել է Վանաձոր համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան այգում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վանաձոր համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու հողատարածքները 2000-ական թվականների սկզբներին կնքված 25 պայմանագրերով վարձակալության, կառուցապատման կամ անհատույց օգտագործման իրավունքով տրվել են ֆիզիկական ու իրավաբանական 22 անձանց: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտների կողմից դրանք օգտագործվում են պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: Արդյունքում՝ այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում»,– ասված է հաղորդագրության մեջ։ 

Կառույցից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում, 2026 թվականի օգոստոսի 19-ին շրջել էր նաև Հրանտ Մաթևոսյանի անվան այգում, մի շարք հանձնարարականներ էր տվել մարզի դատախազին:

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ 2026 թվականի հունվարի 26-ին միջնորդագիր էր հասցեագրվել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ 22 ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքված 26 հողատարածքների վարձակալության, անհատույց օգտագործման և կառուցապատման պայմանագրերը լուծելու նպատակով:

Միջնորդագրի արդյունքում՝ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին դադարեցվել է այգու տարածքում՝ Լուսանկարչատուն հասցեում գտնվող՝ 44.39 քմ մակերեսով, 651 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ևս 1 հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի վարձակալության իրավունքը. Հողատարածքը և դրա վրա գտնվող՝ 4 միլիոն 925 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով շենքը վերադարձվել են Վանաձոր համայնքի տիրապետմանը:

Առ այսօր, դատախազական ներգործության արդյունքում, Վանաձոր համայնքի կողմից խզվել են ընդհանուր 12935.3 քմ մակերեսով 20 հողատարածքների վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրեր, որոնցից կադաստրային գրանցում են ստացել 16-ը՝ 4662.84 քմ մակերեսով: Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Հայերեն

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ