1 րոպեի ընթերցում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մարզային մասնաճյուղերին հոկտեմբերի 10-ին կտրամադրվեն 25 նոր «Pickup» տեսակի մեքենա և երեք ավտոաշտարակ՝ վթարավերականգնողական աշխատանքների արդյունավետությունն ու օպերատիվությունը բարձրացնելու նպատակով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընկերությունը հայտնել է իր «Ֆեյսբուք»–ի էջում գրառման միջոցով։
«Առաջիկայում ավտոպարկը կհամալրվի ևս 3 ավտոաշտարակներով և 3 մանիպուլյատորներով։ Նոր տրանսպորտային միջոցներն ու մասնագիտացված տեխնիկան կծառայեն բացառապես վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող խմբերին»,– նշված է հաղորդագրության մեջ։