2 րոպեի ընթերցում
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 14։00-ին «Կոնգրես» հյուրանոցում Newmag-ը 4-րդ անգամ կանցկացնի Francofest2026-ը՝ «Toi et Moi» (Դու և ես) խորագրով: Newmag Francofest 2026․ երեք հեղինակ, չորս նոր գիրք և մեկ օր՝ ֆրանկոֆոն գրականության հետ: Օրվա ընթացքում կլինեն հեղինակների հետ հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ, երաժշտություն, երկձայն ընթերցում և հատուկ զրույց՝ «Գրականությունը, որը միավորում է աշխարհը» թեմայով։ Francofest 2026-ին ներկա կլինեն ՀՀ-ում, Ֆրանսիայի, Բելգիայի և Լիբանանի դեսպանները, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի և ֆրանսիական համալսարանի պատվիրակությունները: Հատուկ փառատոնի համար Հայաստան են ժամանել միջազգային ֆրանկոֆոն 3 հեղինակներ՝ Շարիֆ Մաժդալանին, Ֆիլիպ Մարչևսկին, Օլիվիե Բուրդոն: Երեք հեղինակները տարբեր երկրներից են։ Երեք միջազգային հեղինակները փառատոնի ընթացքում կընծայագրեն իրենց գրքերը։ Փառատոնին ներկայացվելու է 4 նոր գիրք՝ Էմլի Բում՝ «Ձկնորսի երազը», Օլիվիե Բուրդո՝ «Բոժանգլզին սպասելիս», Շարիֆ Մաժդալանի՝ «Անունն արքայաց», Ֆիլիպ Մարչևսկի՝ «Երբ Սեսիլը»:
Մամուլի ակումբներ
Ժամը 11։00-ին Գրողների միության շենքի մոտից կմեկնեն Օշական, որտեղ կնշեն Թարգմանչաց տոնը:
Ժամը 19։00-ին Գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կկայանա Շուշանիկ Կուրղինյանի 150-ամյակին նվիրված «Ըմբոստ կինը» ժամանակավոր ցուցադրության բացումը, որն իրականացվում է «Արդարության նոր մշակույթ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ։ Շուշանիկ Կուրղինյանի՝ թանգարանում պահվող հարուստ արխիվի հիման վրա ստեղծված ցուցադրությունը ներկայացնում է գրողին, ով իր ստեղծագործությամբ անդրադարձել է սոցիալական անհավասարությանը, կանանց ազատագրմանը և հայրենիքի ճակատագրին՝ միաժամանակ բացահայտելով կնոջ խոր ու ազատատենչ հոգին: Ցուցադրության առանձնահատուկ հատվածներից մեկը նրա և ամուսնու՝ Արշակ Կուրղինյանի անտիպ սիրային նամակագրությունն է: