5 րոպեի ընթերցում
Հոկտեմբերի 9-ի միջոցառումների անոնս
Պետական կառույցներ
Ժամը 09։30-ին ՀՀ կենտրոնական բանկի շենքի մոտից կմեկնեն Դիլիջան, որտեղ «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամը հրավիրում է մասնակցելու և լուսաբանելու «Nexial Design. նոր բանականություն՝ փոխկապակցված աշխարհի համար» խորագրով համաժողովը, ուր համադրվում են դիզայնը, արվեստը, արհեստական բանականությունը, տեխնոլոգիաներն ու թվային արտադրությունը։ Առանցքային բանախոսներ. CY École de Design-ի հիմնադիր և տնօրեն, We Design Design Schools-ի նախագահ Դոմինիկ Շամմա, թվային արվեստագետ, գրող, տեսաբան, Living Art Lab-ի հիմնադիր, Le Cube-ի համահիմնադիր Ֆլորան Ազիոսմանոֆ, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն, «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համահիմնադիր անդամ Ներսես Երիցյան: ՀՀ ԿԲ տարածք մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։
Ժամը 18։00-ին «Այգի» բիզնես կենտրոնում /Թաիրովի փ.24/ կկայանա «Քաղաքաշինության ներկան եւ զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովը: Բացման խոսք՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյան: Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը: 098 513233:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 13։00-ին Հայաստանի ֆրանսիական ինստիտուտում (Պապ թագավորի փ. 26, Թատերական ինստիտուտի շենքի ներսում) տեղի կունենա Newmag Francofest 2026 փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որին կմասնակցեն նաև Հայաստան ժամանած ֆրանկոֆոն 3 հեղինակները։ Ասուլիսը կանցկացվի հաջորդական թարգմանությամբ, հայերեն և ֆրանսերեն։ Քրիստին Գրիգորյան:
Ժամը 14։00-ից Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահում (Աբովյան 13) կանցկացվի «Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ» (YBA) առաջին էքսպոն, որը մեկ վայրում կհավաքի Հայաստանի տարբեր մարզերում գործող երիտասարդ ձեռներեցների և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում տարբեր տարիներին աջակցություն ստացած բիզնեսների։ Երկօրյա Էքսպոն կազմակերպվում է Ջինիշյան հիշատակի ծրագրի 60-ամյակի շրջանակներում և հնարավորություն է՝ մեկ հարթակում ներկայացնելու ավելի քան մեկ տասնամյակ իրականացվող տնտեսական զարգացման աշխատանքի արդյունքը։ Էքսպոյում կներկայացվեն Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երիտասարդ ձեռներեցների արտադրանքը, ծառայությունները, ապրանքանիշերը և բիզնես պատմությունները։ Ներկայացված կլինեն տարբեր ոլորտներում գործող բիզնեսներ։ Էքսպոն նաև հնարավորություն է ծանոթանալու հայկական նոր բրենդներին, բացահայտելու տեղական արտադրանքը, հանդիպելու ձեռներեցների հետ և նոր կապեր ստեղծելու։ +374 55 07 06 72:
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 15։00-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդոսու անվան դահլիճում /2-րդ հարկ/ կկայանա «Արյուն, որը դարձավ ռուբին» գրքի հայերեն թարգամանության շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում է Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդ Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեիի բանտային հուշերը, ինչպես նաեւ նրա կյանքի ու գործունեության կարեւոր դրվագները: ԻԻՀ դեսպանատուն:
Մամուլի ակումբներ
Ժամը 11։00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա «Կրթություն հանուն բնության» համատեղ կրթական-տեղեկատվական արշավի մեկնարկին նվիրված ասուլիս։ Բանախոսներ՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնլի հայաստանյան գրասենյակ/ ծրագրերի համակարգող Տաթև Ասրյան, կենսաբազմազանության ուսումնասիրության և պահպանության փորձագետ Վազգեն Գալստյան, «Սեւան» երիտասարդական ակումբ» ՀԿ Գոհար Մնացականյան: Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության միջազգային COP17 համաժողովին ընդառաջ՝ Մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) ոչ ֆորմալ ցանցի 22 անդամ կազմակերպություններ մեկնարկում են «Կրթություն հանուն բնության» համատեղ կրթական-տեղեկատվական արշավը։
Ժամը 13։00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան տեսակամուրջ՝ «Ռուսաստանի հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ» թեմայով։ Իր տեսակետը կներկայացնի ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, տնտեսագիտության թեկնածու, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։