1 րոպեի ընթերցում
Հայաստանի քննչական կոմիտեում քննված քրեական վարույթներով 2026 թվականի առաջին ութ ամիսներին վերականգնվել է 12 մլրդ 603 մլն 672 հազար դրամի գույքային վնաս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Քննչական կոմիտեի՝ ութ ամիսների գործունեությունն ամփոփող տեսանյութում։
«Ավարտված և անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է 12 մլրդ 603 մլն 672 հազար ՀՀ դրամ։ Արգելանք է դրվել 141 մլն 316 հազար ՀՀ դրամ դրամական միջոցների վրա»,- հայտնում է կոմիտեն։
Ներկայացված տվյալները վերաբերում են ինչպես ավարտված, այնպես էլ քննության փուլում գտնվող քրեական վարույթներին։