5 րոպեի ընթերցում
Հոկտեմբերի 8-ի միջոցառումների անոնս
ՀՀ ԱԺ
Ժամը 10։30-ին և ժամը 14։00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու խմբակցության պատգամավորները կհանդիպեն անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ։
Ժամը 11։00-ից Ազգային ժողովի 334 դահլիճում ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով.․
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40,
ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցություն – 11։40-12։00։
ՀՀ կառավարություն
Ժամը 10:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:
Պետական կառույցներ
Ժամը 09։00-ին Հայաստանի ազգային գրադարանում կկայանա «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովի բացումը՝ նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 360-ամյակին։ Այս տարի գիտաժողովն առանձնահատուկ խորհուրդ ունի. լրանում է 1666 թվականին Ամստերդամում հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի տպագրության սկզբի 360-ամյակը։ Գիտաժողովին կմասնակցեն աշխարհի 22 երկրներից ավելի քան 110 մասնակիցներ, որոնցից 98-ը հանդես կգա մասնագիտական զեկուցումներով։ Երկօրյա գիտաժողովի աշխատանքները կանցկացվեն զուգահեռ նիստերի և աշխատարանների ձևաչափով՝ Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի տարբեր սրահներում։ Գիտաժողովի պատվավոր խոսնակն է հայագետ, աստվածաբան, գիտնական և հոգևորական Գերապայծառ Տ. Լևոն Արք. Զէքիեանը։ Ոսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողովը միաժամանակ հնարավորություն է վերարժևորելու հայ տպագիր ժառանգությունը։
Ժամը 10։00-ին «Հիլթոն» հյուրանոցի «Միլանո» սրահում կկայանա Հոգեկան առողջության և մարդու իրավունքների տարածաշրջանային համաժողով: Բացման խոսք՝ Ծրագրերի համակարգման տնօրեն, Եվրոպայի խորհուրդ Կլաուս Նոյկիրխ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյան, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան (ենթակա է հաստատման), Վրաստանի հանրային պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձե:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 18։30-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի VIP սրահում «Արար» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի կունենա սոցիոլոգ Մարինա Գալստյանի «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» վերնագրով մենագրության քննարկումը։ Ներկա կլինեն ոլորտի մասնագետներ, ինչպես նաև հանրային և հասարակական գործիչներ։ +374 55 356 386:
Մամուլի ակումբներ
Ժամը 16։00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս. «Հայաստանի տնտեսությունը մարտահրավերների համատեքստում» թեմայով: Ինչպե՞ս կզարգանա քաղաքական-տնտեսական իրավիճակը Հայաստանում և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն երկրի իշխանությունները առաջացող խնդիրները մեղմելու համար։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը կկիսվի ստեղծված իրավիճակի իր տեսլականով։
Մշակույթ
Ժամը 19։00-ին /հյուրերի ժամանում/ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում կկայանա «Երևանի նորաձևության շաբաթ 2026»-ի պաշտոնական բացումը: Այս տարվա ծրագիրն անցկացվում է Էրեբունի-Երևան տոնակատարությունների օրերին՝ Վարդագույն քաղաք Երևան կենտրոնական գաղափարի շուրջ։ Պաշտոնական բացումը տեղի կունենա Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում, իսկ հիմնական միջոցառումները /հոկտեմբերի 8-11-ը/ կշարունակվեն Տերյան 91 հասցեում։ Պաշտոնական բացման և մամուլի ասուլիսի հրավերները կուղարկվեն առանձին՝ նախապես։ +374 91 255 737:
Ժամը 19։00-ին «Karas Wine Bar»-ում (Հանրապետության հրապարակ 1) Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը հրավիրում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին մասնակցելու արգենտինական գինիներին նվիրված հատուկ երեկոյին։ Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու Արգենտինայի գինեգործական մշակույթին, մասնակցելու գինիների հատուկ ներկայացմանն ու համտեսին` հյուրընկալ մթնոլորտում։ Tel: (+374 10) 576451 /52, ext. 101: